Ես ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ մերժելու ԱԺ դիմումը. Ավետիք Չալաբյան
Անկախ Հրայր Թովմասյանի քաղաքական հայացքներից կամ բարեկամական կապերից, Օրենսդիր և Գործադիր իշխանության բարձրագույն մարմինների կողմից անթաքույց ճնշումը Դատական իշխանության բարձրագույն մարմնի վրա երկիրը բռնապետական ճանապարհով տանելու ակնհայտ քայլ էր, և ես ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ մերժելու այն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Այսօր Սահմանադրական դատարանը մերժեց Ազգային ժողովի ի սկզբանե իրավականորեն կասկածելի և թույլ հիմնավորված դիմումը՝ անվստահություն հայտնելու Հրայր Թովմասյանին։ Անկախ նրա քաղաքական հայացքներից կամ բարեկամական կապերից, Օրենսդիր և Գործադիր իշխանության բարձրագույն մարմինների կողմից անթաքույց ճնշումը Դատական իշխանության բարձրագույն մարմնի վրա երկիրը բռնապետական ճանապարհով տանելու ակնհայտ քայլ էր, և ես ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ մերժելու այն։
Դրանով հանդերձ, նախկինում նշել եմ, և նորից առիթից օգտվելով կրկնում եմ՝ կա Սահմանադրության 213 հոդված․ որով կարգավորվում է ՍԴ մինչև նոր Սահմանադրությունն ընդունելն ընտրված դատավորների անցումային շրջանում պաշտոնավարելու կարգը։ Այդ հոդվածը կարելի է փոփոխել ԱԺ ձայների 2/3-ով, այդ անդամների պաշտոնավարման ժամկետները համապատասխանության բերելով նոր ընտրվածների հետ (12 տարի դատավորների, և 6 տարի դատարանի նախագահի համար), և դրանով վերջ տալ ՍԴ շուրջը ստեղծված աժիոտաժին։ Այն չի նպաստում մեր երկրի հեղինակության ամրապնդմանը, և կոնկրետ անձին թիրախավորելով, իրականում անկայունություն է ստեղծում ամբողջ դատական համակարգի համար, մեզ պետք է հնարավորինս արագ վերջ դնել իշխանության տարբեր թևերի միջև այս անհեթեթ դիմակայությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն