Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Թրամփի եւ Զելենսկիի հեռախոսազրույցի հայկական նախապատմությունը

Միջազգային եւ ամերիկյան ճգնաժամի հանգեցրած Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցը պարունակում է որոշ հատվածներ, որոնք ուղիղ առընչվում են Հայաստանի նորագույն պատմության հետ։

Հեռախոսազրույցի մի պահից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնում է վերջերս պաշտոնանկ արված Ուկրայիանում ԱՄՆ դեսպանի գործունեությանը. «Այդ կնոջից, նրանից ոչ մի լավ բան չէր կարելի սպասել։ ...Եւ մարդիկ, որի հետ նա համագործակցել է Ուկրաինայում՝ նույնպես վատ մարդիկ են»,- ասում է Թրամփը։

Զելենսկին ի պատասխան արձագանքում է. « .... Ինչ վերաբերում է ԱՄՆ նախկին դեսպանին, ապա դա հիանալի է, որ Դուք առաջինն ինձ ասացիք, որ նա վատ դեսպան էր։ Նրա վերաբերմունքը իմ մարդկանց հանդեպ՝ մեղմ ասած լավագույնը չէր...»։

Երկու նախագահների զրույցում քննարկվող դեսպանը Մարի Յովանովիչն է։ Այն նույն Մարի Յովանովիչը, որը 2008-2011 թվականներին եղել է ԱՄՆ դեսպանը Հայաստանում։

Ուկրաինայում նախագահ Պորոշենկոյի օրոք Մարի Յովանովիչն, ըստ էության, եղել է կոռումպացված համակարգի որոշակի գործառույթներով օղակներից մեկը եւ հակակոռուպցիոն պայքարի հիմնական խոչընդոտը։ Կա տեսակետ, որ Մարի Յովանովիչի ակտիվ ջանքերով է պաշտոնանկ արվել Ուկրաինայի նախկին դատախազը, որը փորձում էր բացահայտել կոռուպցիոն հայտնի գործեր, որտեղ ներգրավված էին հեղափոխական Պորոշենկոյի թիմերը եւ ամերիկյան ազդեցիկ դեմքեր։ Եւ հենց այդ դատախազի մասին էր Թրամփն ասում. «… Ես գիտեմ, որ դուք ունեցել եք շատ լավ դատախազ, որին հեռացրել են... դա անարդար է...»։

Յովանովիչի հայաստանյան փուլը

Վիկիլիքսի գաղտնազերծված ֆայլերում է դեսպան Մարի Յովանովիչի գաղտնի նամակը ԱՄՆ պետքարտուղարությանը։ « Հայաստանում քաղաքական գործիչներին պատկանող սեփականության մասին հավաստի եւ հիմնավոր տեղեկություններ հայթայթելը շատ դժվար է, սակայն լավ կապեր ունեցող գործարարներից մեկը պատրաստակամություն է հայտնել գաղտնի տեղեկատվություն փոխանցել իշխող քաղաքական գործիչների տնտեսական շահերի մասին»։

Այնուհետեւ ամբողջ փաստաթուղթը հիմնվում է այդ անձի հետ ունեցած զրույցի վրա, որի արդյունքում Յովանովիչը փորձում է կազմել հնարած մի բուրգ՝ դրանցում ընդգրկելով տարբեր քաղաքական գործիչների եւ գործարարների։

Թե ո՞վ է եղել այդ ընդդիմադիր հայացքներով հայաստանյան խոշոր գործարարը, որը վազել է ԱՄՆ դեսպանի մոտ տեղեկության արտահոսքի՝ մենք չենք կարող ստույգ ասել։
Այդ նամակում Յովանովիչը նկարագրում է տարբեր քաղաքական-բիզնես սերտաճման կապեր, քաղաքական դեմքերի բիզնես հետաքրքրությունների հնարավոր սխեմաներ։

Ի դեպ, Յովանովիչի այդ նամակում խոսք չկա Քոչարյանի «4 մլրդ»-ի մասին՝ հավանաբար խիստ անիրատեսական լինելու պատճառով։ Թեեւ վստահ ենք, որ ինֆորմատոր-գործարարը դրա մասին ասած կլինի, քանզի դրանից անմիջապես հետո ռուսական երկրորդական նշանակության մեդիայով սկսվեց Քոչարյանի 4 մլրդ-ի մասին տեղեկատվական արշավը՝ «Версия» 2010 թ., «Век», «The Moscow post» եւ այլն։ Այս հրապարակումներում, արդեն հիշատակվում է Սմբատ Կարախանյանի տեսակետները՝ դրանով իսկ մատնելով պատվիրատուի շրջանակը, գուցե նաեւ խոշոր գործարարի։ Իսկ որոշ ժամանակ անց, ռուսական մեդիայի արշավը շարունակեցին հայաստանյան մի խումբ լրատվամիջոցներ, որոնք դարձյալ ասոցիացվում էին նույն քաղաքական շրջանակի հետ։

Ի դեպ, Յովանովիչի նամակից ավելի վաղ, ըստ Վիկիլիքսի, հայաստանյան քաղաքական եւ բիզնես էլիտայի մասին եղել է նաեւ մեկ այլ նամակ՝ Երեւանում ԱՄՆ դեսպանատնից դեպի պետքարտուղարություն, որտեղ հստակ նշված է. «փաստաթուղթը պաշտոնական բնույթ չի կրում եւ դրանում առկա տեղեկատվության մի մասը հիմնված է տարբեր բամբասանքների եւ սպեկուլյացիաների վրա (The folloing is our guide to who owns what in Armenia, with the caveat that some of the information is based on rumor and speculation):

Յովանովիչի գործունեության եւս մեկ ուշագրավ դրվագ. 2009-ին Ռոբերտ Քոչարյանն ԱՄՆ դեսպանի հետ լարված հեռախոսազրույցներ է ունեցել։ 2009 մայիսի 11-ին դեսպան Մարի Յովանովիչն ուղարկում է պետքարտուղարություն. «Քոչարյան. ԱՄՆ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին» վերնագրով փաստաթուղթը։ Փաստաթղթում նշվում է, որ Քոչարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ երկրորդ նախագահն ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային մեղադրել է հայասանյան ներքաղաքական կյանքին եւ ընտրություններին միջամտելու մեջ»։

Դատելով Վիկիլիքսի արտահոսքից եւ որոշ օբյեկտիվ փաստերից, դեսպան Յովանովիչն ունեցել է լարված անձնական հարաբերություններ երկրորդ նախագահի հետ։ Իսկ հարաբերությունների լարվածության հիմքում եղել է Տեր-Պետրոսյանական շրջանակների տեղեկատվական դեզինֆորմացիան, ինչպես նաեւ՝ Քոչարյանի բնավորության գիծը՝ չընկրկել որեւէ ազդեցիկ պերսոնայի առաջ։

Ամենայն հավանականությամբ, հենց այս երկու հանգամանքով պայմանավորված Մարի Յովանովիչը համաձայնվել է «դառնալ Քոչարյանի 4 մլրդ-ի» լեգենդի օղակներից մեկը. միջնորդ խոշոր գործարար, իբր տեղեկատվության աղբյուր, Յովանովիչ՝ նամակներ ԱՄՆ պետքարտուղարությանը, եւ հրապարակումներ ռուսական երկրորդական մամուլով։

Դրանից հետո հայկական մամուլը հղում անելով ռուսական աղբյուրներին տասը տարի շարունակ այդ թեման պահեցին շրջանառության մեջ՝ ժամանակ առ ժամանակ սրելով կամ մոռացության տալով։

Ի դեպ, բոլոր երկրներում, որտեղ աշխատել է Մարի Յովանովիչը, ակնհայտ է դառնում, որ նա միշտ հարել է որեւէ քաղաքական խմբի, խմբավորման, դրանով իսկ վտանգելով ԱՄՆ քաղաքականությունն այդ երկրներում։ Յովանովիչին ինչ-ինչ պատճառներով երբեւէ չի հաջողել հավասարակշռված հարաբերություններ ունենալ երկրների քաղաքական եւ հանրային շրջանակների հետ։ Այդպես էր Ղրղզստանում, այդպես էր Հայաստանում, այդպես էր Ուկրաինայում: Երեք երկրներում էլ նա եղել է ԱՄՆ դեսպանը։

Փաստերի համադրումը ցույց է տալիս, որ թե Յովանովիչի նամակի, թե ռուսական մամուլի 2010-2011 թվականների հրապարակումների հիմքում ընկած են նույն անձի կամ անձանց կողմից տրամադրված դեզինֆորմացիան։

Տեղեկատվության տրամադրողները կապված էին այն ժամանակվա ընդդիմության (Լեւոն Տեր-Պետրոսյան) հետ , ինչը հաստատվում է Յովանովիչի նամակում եւ փաստացի ապացուցվում հոդվածաշարում Սմբատ Կարախանյանի մասնակցությամբ։

Հ.Գ. Մարի Յովանովիչն արդեն ելույթ է ունեցել Կոնգրեսում կազմակերպված լսումներում եւ փորձել արդարանալ, ասելով, թե Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի պնդումը, թե ինքը արտոնյալների եւ ոչ արտոնյալների հատուկ ցուցակ է կազմել եւ հանձնել ուկրաինական իշխանություններին, չի համապատասխանում իրականությանը: Իհարկե, արդեն կոնգրեսականները կորոշեն, թե որքանով է ճիշտ Յովանովիչը, բայց արդեն իսկ պարզ է, որ առանց հիմնավոր պատճառների նա ոչ կազատվեր դեսպանի պաշտոնից, ոչ էլ Կոնգրեսը լսումներ կկազմակերպեր:

Top-News.am

Շարունակելի