Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Սիրիական քրդերի ճակատագիրը որպես զգոնության ուղերձ Հայաստանին

Սիրիայի հյուսիսի ինքնահռչակ Ռոջավայի քրդերը իրենց մեղքի բաժինն ունե՞ն, որ Թուրքական բանակը բնաջնջում է իրենց բնակավայրերը։ Դժվար է զոհին մեղադրել, այսուհանդերձ, անձ լինի, ազգ, թե ժողովուրդ, երբ չի գիտակցում վտանգը, կորցնում է զգոնությունը, սպանվում է կամ ջնջվում երկրի երեսից։

Ռոջավայի Բարձրագույն քրդական խորհրդին Սիրիայի կենտրոնական իշխանությունը՝ Ասադը, մշտապես համոզում էր չտրվել ԱՄՆ-ի խոստումներին, և ներգրավվել Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ որպես լիարժեք ավտոնոմ կողմ։ Սակայն քրդական ղեկավարությունը, գայթակվելով ամերիկյան շռայլ նյութական միջոցներով և ինքնիշխանության խոստումներով, մերժեց Ասադին, արդյունքում, ԱՄՆ-ն լքեց քրեդրին և թողեց որ Թուրքիան հոշոտի։

Կարո՞ղ էին քրդերը կանխատեսել, որ ԱՄՆ-ն իրենց կխաբի. իհարկե՛, Սիրիայի քրդական քաղաքական հոսանքները՝ դեմոկրատական միությունը և այլն, սերտորեն կապված են քրդական բանվորական կուսակցության հետ, որը Թուրքիայում իր ազատագրական շարժումը դիտարկում էր որպես պայքար Ամերիկյան իմպերիալզիմի դեմ, հետևաբար կարող էր նրա 40-ամյա փորձը իմանալ, որ ԱՄՆ-ն առաջնորդվում է իր շահերով, որի մեջ չի մտնում հակադրվել Թուրքիային՝ տարածաշրջանի նրա գլխավոր դաշնակցին, և որ մի օր գալու է, որ ԱՄՆ-ն նախապատվությունը տալու է Թուրքիային, որը արդեն չէր հանդուրժում իրաքյան Քրդստանը, ուր մնաց հանդուրժեր մի նոր քրդական պետություն, ու թողնելու է քրդերին թուրքական կրակի դիմաց անպաշտպան։

Այս պահին, երբ բնաջնջվում են քրդական բնակավայրերը, որոնց մեջ, ի դեպ, նաև հայերի հիմնադրած քաղաքներ, Հայաստանի հասարկությունը ավելի լավ պետք է հասկանա, որ թուրքական ռումբերը Հայաստանի քաղաքների վրա չեն ընկնում միայն այն պատճառով, որ հայկական սահմանները ռուսական սահմանապահներն են հսկում և որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները ստեղծել են մի այնպիսի անվտագության համակարգ, որ Թուրքիայի ախորժակը դեպի արևելք չեզոքացնում է։

Սակայն այն, ինչ կատարվեց Սիրիայում՝ ԱՄՆ-ն խաբելով քրդերին իր կողմը գրավեց, որ Ասադին չմիանան, ապա միայնակ ու անպաշտպան թողեց Թուրքիայի երախի առաջ, նույն խաբվելու տրամադրություններն էլ արդեն 10 տարուց ավելի Հայաստանում են տարածվում, ԱՄՆ-ի ազդեցության գործակալները Հայաստանում հակառուսական շարժումներ են տանում՝ անունը դնելով իբր ինքնիշխանության համար պայքար՝ որի նպատակն է ռուսական ռազմաբազաները հանել, ապա Հայաստանը տանել ՆԱՏՕ։

Ահա այս մասին ահազանգում է գեներալ Վիտալի Բալասանյանը, որ Հայաստանում քանդում են անվտանգության համակարգը և որ քանդողները Սասնա ծռերն են, որոնք Ռուաստանի դեմ արշավ են տանում և պահանջում են հանել ռուսական ռազմաբազաները։ Թվում է թե պետական անվտանգության հաստատությունները պետք է զբաղվեն նրանցով, ովքեր զբաղված են քանդելով անվտանգության համակարգը՝ Սասնա ծռերով, սակայն հակառակը՝ Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը Բալասանյանի անհանգստությունը որակում է խուլիգանություն, նրա տեսագրությունը ուղարկում են ԱԱԾ, որ զբաղվեն Բալասանյանով, իսկ վարչապետն էլ արդեն ընդունել էր Սասնա ծռերին որպես բարեկամներ։

Ուրեմն, այս իշխանությունները կամ չեն գիտակցում երկրի անվտանգության խնդիրները, նրա գլխին կախված վտանգները, կամ էլ նրանց մեջ կան ԱՄՆ ազդեցության գործակալներ կամ էլ հենց ուղիղ գործակալներ։

Սակայն եթե Հայաստանը այս իրավիճակից կարողանա առանց կորուստների կամ քիչ կորուստներով դուրս գալ և ազատվել այս իշխանությունից, ապա միևնույն է, հաջորդ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն Հայաստանի անվտանգության սպառնալիք ուժերի նկատմամբ, մանավանդ պատերազմական երկրում նրանք շատ ավելի լուրջ սպառնալիք են պետականությանը։ Սակայն ինչպե՞ս։ Առավել հեշտ է քրեական օրենսդրությամբ չեզոքացնել այն կազմակերպությունները, որոնք զենքի հետ առնչություն ունեն։ Առավել բարդ է դրամաշնորհային կամ այլ ֆիանսավորմամբ գործող հակառուսական քաղաքականություն տանող անձանց, թերթերի և կազմակերպությունների գործունեության դեմն առնելը։ Հայաստանը ոչ հզոր Ռուսաստան է, որը առանց տատնվելու բանտերն է նետում կասկածելի անձանց, իսկ դրսի գրատներ ստացող կազմակերպությունների համար օրենք է հանել, որ գրանցվեն որպես արտասահմանյան գործակալներ, ոչ էլ Բելառուսի իրավիճակում է, որ ընդհանրապես արգելի արևմտյան դրամաշնորհները։

Արցախյան հակամարտության և բանակցային գործընթացի հետևանքով Հայաստանը պետք է կարողանա նաև ԱՄՆ-ի և Եվրամիության հետ իր հարաբերությունները բարեկամական պահել, ուրեմն, դրամաշնորհներին չի կարող դիպչել, պետք է այլ, փափուկ ձևեր գտնի չեզոքացնելու համար արևմտյան գործակալական գործունեությունը։

Սակայն եթե միջոցներ չձեռնարկվեն, թույլ տրվի, որ անկաշկանդ նրանց գործունեությունը իր նպատակին հասնի, ապա թե ինչ կլինի Հայաստանի հետ, խնդրեմ, վերջին 15 տարում ամերիկյան քաղաքականության արդյունքում ավերված երկրների լիքը օրինակներ կան՝ Սիրիա, Լիբիա, Իրաք, Ուկրաինա, բայց կարող եք նեղություն չքաշել և 15 կամ 10 կամ 5 տարվա պատմությունը քրքրել, ներկայով էլ կարող եք բավարարվել, ուղղակի նայեք Ռոջավային, մի անուն, որ աչքներիս առաջ պատմություն է դառնում։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից