Արա Վարդանյանը գրառում է կատարել կալանավայրից
Իմ շատ սիրելի ընկերնե՛ր,
Քանի գտնվում եմ անազատության մեջ, որոշել եմ գրել պոստերս, այնուհետև կնոջս միջոցով տեղադրել իմ էջում: Նախ հաճախ չի ստացվի, բայց դե «чем богаты, тому и рады»
Ինչպես և նշել էի, մեր դատական համակարգը կրկին փայլատակեց, և դատավորը, չունենալով ինձ կալանավորելու համար որևէ հիմք, կրկնում եմ որևէ, ընդունեց ինձ կալանավորելու որոշում:
Գիտեք ամենախնդալուն որն է, դատավորը դեռ չէր էլ վերադարձել խորհրդակցական սենյակից, արդեն կալանավայր ուղեկցող տղաները վաղուց տեղում էին՝ կազմ-պատրաստ: Փաստորեն իրենք նախապես գիտեին, թե ինչ որոշում է ընդունվելու: Ահա ձեզ ևս մեկ զանգովի արդարադատության օրինակ: Զավեշտ է, բայց փաստ է:
Տեսնես այդ նույն դատավորը գիշերը հանգիստ քնո՞ւմ է, անհիմն կալանավորելը չի վերածվո՞ւմ սարսափ երազների:
Խոսք եմ տալիս ձեզ, «հարգելինե՛րս», շատ շուտով պատասխան եք տալու ինչ-որ մեկի կամքին ենթարկվելով արդարադատությունը ոչնչացնելու համար: Չեմ բացառում, որ ռեպրեսիայի մեքենան նոր հոդվածներ վրաս կդնի: Թքած ունեմ, մեկ է բոլորդ պատժվելու եք:
Ես մնում եմ նույն կարծիքիս՝ Հայաստանը զավթվել է օտար ուժերի կողմից և այդ ողջ պրոցեսը ունի մեկ նպատակ` ոչնչացնել մեր հայրենիքը:
Բայց սա չի հաջողվի, կասկած չունեմ:
Ես ամուր եմ ու անկոտրուն իմ ընկերների պես:
Լավ եղեք և սպասեք նոր պոստերի:
Խնդրում եմ մաքսիմալ տարածեք իմ այս պոստերը:
Շնորհակալ եմ։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն