Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Զոմբիա․ հաղորդագրություն N 1․ խիստ գաղտնի

Զոմբիայում տարօրինակ զարգացումներ էին սկսվել: Երբ լևունգո ցեղեխումբը կարողացավ իշխանությունից հեռացնել սևունգո ցեղախմբին և այն ներկայացրեց որպես մարդկության պատմության նոր դարաշրջան բացող մեծ իրադարձություն, Զոմբիայում ազգային զարթոնք սկսվեց: Լևունգո ցեղախումը հրճվանքի մեջ էր, վերջապես իշխանությունը վերադարաձավ իրենց, իսկ սևունգոները ընկճված վիճակում էին։ Միայն միջազգային հանրության միջամտության շնորհիվ սևունգոների զանգվածային ջարդեր տեղի չունեցան։

Միջազգային դիտորդներն ու դեսպանները, տրվելով երկրում տիրող ուրախության և տոնակատարությունների խրախճանքներին, հաճույքով մասնակցում էին երթերին, ցույցերին, զանգվածային գինարբուքներին ու բանանի փառատոններին: Անգամ մի դեսպան հրաժարվել էր լքել երկիրը, երբ իր պաշտոնավարման ժամկետը լրացել էր ու քաղաքական ապաստան էր խնդրել Զոմբիայի առաջնորդ Նիբուտոյից: Միջազգային հանրությունն այդ աննախադեպ փաստից հիացել էր և անգամ քննարկվում էր դիվանագիտական կանոնակարգերն արդեն հնացած համարելու խնդիրը։ "Դեսպանը նույնպես մարդ է ու ուն իր կյանքը տիրապետելու իրավունք" խորագրերով նորություններ են տարածել: The Chair ավստրալիական պարբերականը մի հոդվածում քննարկել է վեստֆալյան աշխարհակարգից հրաժարվելու և նոր՝ զոմբիական աշխարհակարգին անցնելու խնդիրը: Ուաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Սուկի Յամուտոն նոր՝ Զոմբիլանդի աշխարհակարգի մասին գիրք հրատարակեց, որի ներկայացմանը մասնակցեց Նիբուտոն։

Նիբուտոյի միջազգային հեղինակությունն աննախադեպ չափսերի էր հասել, անգամ Գ7-ի երկրներից մեկի առաջնորդը Նիբուտոյի հետ գուլպաներ էր փոխանակել, ինչը դիվանագտական պրակտիկայի մեջ ստրատեգիական համագործակցության չլսված ու չտեսնված խորհրդանշական քայլ է համարվել, իսկ աֆրիկյան մի երկիր իր զինանշանի վրա գուլպա էր ավելացրել, որպես եղբայրության ու հումանիզմի խորհրդանիշ։

Անգամ Զոմբիայի գյուղերից մեկի մի խանութպանը ներել է ողջ գյուղի պարտքը, որը կուտակվել էր դեռևս անցած դարից: Ակցիային միացել էին մյուս գյուղերի խանութպանները: Միջազգային լրահոսը լցվել էր նորություններով այն մասին, որ շուտով Զոմբիայում կարող են հրաժարվել ազգային դրամից, որովհետև մարդիկ հրաժարվում են փողով առևտուր անել, իսկ Նիբուտոն խոստացել է երկրի բնակիչներին վերադարձնել նախորդ տարիների ընթացքում մուծված հարկերը, ինչն, ըստ որոշ դիտորդների, իհարկե, պոպուլիստական քայլ էր, որովհետև փողն արդեն կորցրել է իր նշանակությունը՝ մարդիկ միմյանց նվիրում են այն ամենը, ինչը պահանջարկ ուներ: Փողադրումների ծավալը, մեկ տարվա կտրվածքով, 40 տոկոսով նվազել, սակայն դա չէր ազդել զոմբիացիների կենսամակարդակի վրա: Տնտեսագետներն այդ արտասովոր երևույթի պատասխանը չունեին: Սուկի Յամուտոն այդ անհասկանալի, տնտեսակագիտական գիտությունը գլխիվայր շրջող երևույթը փորձում էր բացատրել որպես Հին Աշխարհից Նոր Աշխարհ անցնելու ընթացքում տեղի ունեցող դեռևս անբացատրելի կատակլիզմ։

Սակայն, անսպասելի կերպով, Նիբուտոյի վարկանիշը սկսել է անկում ապրել: Ըստ մի դեսպանի հաղորդագրության՝ Նիբուտոն կորցրել էր զոմբիացիների ուղեղների կառավարման վահանակը, ըստ մեկ այլ վարկածի, երկրի գլխավոր համակարգիչը սևունգո ցեղի կողմից վարակվել էր վիրոսներով և զոմբիացիների սկսել են բաժանվել տարբեր՝ իրարամերժ հատվածների: Մի մասը սկսել է պնդել, որ տոնակատարությունների բանանը վարակված է եղել, մյուս մասը, որ համազգային գինարբուքների ժամանակ մատուցված գինին ջրով բացված է եղել, իսկ առավել ծայրահեղական զանգվածը տարածում էր լուրեր, որ Նիբուտոն իսկական չի, նրան փոխել են սևունգո ցեղախմբի ներկայուցիչներից մեկով՝ նախորոք կոսմետիկ վիրահատություն կատարելով, ինչի պատաճով սկսել էր կրկնել նախկին բռնակալ Սաբանգոյի սխալները:

Ըստ դեսպանների մեկի հաղորդագրության՝ համակարգիչը շարքից հանվել է հարևան երկրի հատուկ ծառայությունների կողմից, որոնք նախանձում էին Զոմբիայի միջազգային կշռի աճին։

Կասկածի որթը մտել էր զոմբիացիների ուղեղները: Նրանց դեմքերից վերացել էր մանկական վարակիչ ժպիտը:

Նախկին դեսպանը, որը հրաժարվել էր լքել Զոմբիան, պարբերաբար դեպրեսիների մեջ է սկսել հայտնվել, ինչի մասին լրատվամիջոցներին պատմել են նրա երկու տեղացի սիրուհիները՝ քույր և եղբայր Սանգան ու Բատանգան:

Զոմբիայի խորհրդարանի պատգամավորները, կորցնելով միասնության բնազդը, բաժանվել են իրարամերժ հատվածների, նրանցից յուրաքանչյուրն որպես թշնամի երկիր է ընտրել ՄԱԿ-ի երկրներից մեկին ու նրանցից յուրաքանչյուրն իր ընտրած երկրից անկախանելու կոչեր է անում, ինչի շնորհիվ խորհրդարանը սկսել է ապահովել երկրի աշխարհքաղաքական բալանսը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից