Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Դեռ հարց է ով կարող է հավակնել միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակին՝ Արցախի Ժողովուրդը թե՞ Ադրբեջանի ‹‹բնակչությունը››

Դեռ հարց է ով կարող է հավակնել միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակին՝ Արցախի ժողովուրդը թե՞ Ադրբեջանի «բնակչությունը»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա, մասմավորապես, նշել է.


«Ելույթ ունենալով Վալդայան Միջազգային դիսկուսիոն ֆորումում Ադրբեջանի նախագահը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի առաջարկն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի եւ թե՛ Արցախի ժողովուրդների համար, նախ հարկ համարեց հայտարարել, որ չի եղել Ղարաբաղի ժողովուրդ, այլ եղել է Ադրբեջանի այդ տարածքի ազգաբնակչություն՝ կազմված հայերից եւ ադրբեջանցիներից:

Պետք է ենթադրել, որ իր այդ մեկնաբանությամբ Ալիեւը ցանկանում էր իրավական առումով անհիմն որակել «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք» հասկացությունը, դրանով իսկ մեկ ավելորդ անգամ եւս ուկընդիրների ենթագիտակցության մակարդակում ամրագրել այն ընկալումը, որ հակամարտության առարկան տարածքային վեճն է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Ըստ իս, Ալիեւի ելույթի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված հատվածի գլխավոր միտքը դա էր եւ այն աննկատ, բայց ավելի ակցենտավորված իր լսարանին հասցնելու նկատառումով է Ալիեւը փորձում իրավական առումով «խոտանել» հայկական կողմերի թեզը առ այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ առարկան միջազգային իրավունքի ուժով Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա Արցախի Հանրապետության՝ որպես անկախ պետական կազմավորում, կարգավիճակի միջազգայնորեն ճանաչումն է:

Թողնենք մի կողմ այն հանգամանքը թե որքանով է Հայաստանը, կամա թե ակամա, նպաստում Ադրբեջանի այդ դիրքորոշման պոպուլյարիզացմանը միջազգային շրջանակներում (դա հաջորդիվ): Ադրբեջանի նախագահի խոսքի առանցքային նպատակը «Ղարաբաղի ժողովուրդ» հասկացության իմաստազուրկ լինելը ներկայացնելն էր, ընդ որում իբր ոչ էական եւ ինքնըստինքյան հասկանալի մի անվիճելի ճշմարտություն՝ օգտագործոլով գլխավորը՝ երկրորդականի տակ ներկայացնելու բանավոր խոսքի հայտնի հնարքը:

Հետեւաբար Հայկական կողմի գլխավոր խնդիրը պետք է լինի Ադրբեջանական այդ թեզի իրավական առումով անիմաստ լինելը ներկայացնելը բոլոր միջազգային հարթակներում եւ դիվանագիտական խողովակներով շփումներում:
Առավել, որ հայկական կողմերի դիրքորոշումը հիմնավորված է բավարար քանակի իրավական ակտերով եւ միջազգային իրավունքի նորմերով:

Նախ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ողջ ընթացքում բազմաթիվ անգամներ ընդունվել են Մինսկի Խմբի համանախագահողների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարություններ, որոնցում ամրագրված են հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունելի իրավական հիմքերը՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում: Հետեւաբար, եթե որեւէ այլ փաստարկ չբերվի, ապա միայն նշվածը բավարար է Ալիեւին սխալ հանելու եւ իրերին չտիրապետելու, ուստի եւ միջազգային այդ հեղինակավոր լսարանը մոլորեցնելու նպատակով մանիպուլիացիաներին դիմելու համար՝ փաստելով նրա խոսքերում լրջության բացակայությունը:

Բայց Ղարաբաղի ժողովրդին որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ընդունելու հարցում, ըստ իս, ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի նաեւ այն իրավական փաստը, որ դեռեւս 1991թ ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին» ԽՍՀՄ օրենքով սահմանված էր (հոդված 3), որ ավտոնոմ հանրապետությունների եւ մարզերի ժողովուրդները ( օրենքում օգտագործվող իրավական տերմինն է) իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց պետական կազմավորման կարգավիճակը, ընդ որում՝ ինչպես ԽՍՀՄ կազմում, այնպես էլ նրանից դուրս:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պահպանելով այդ օրենքի տառն ու ոգին 1991թ դեկտեմբերի 10-ին ժողովուրդների ազատ կամարտահայտման միջազգայնորեն ընդունված ինստիտուտի՝ հանրաքվեի միջոցով հռչակել է իր անկախությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:

Ի դեպ հարկ է նշել, որ Ադրբեջանն իր անկախությունը չի հռչակել ժողովրդի կամարտահայտությամբ (նա ընդունել է հռչակագիր, ինչը բավարար իրավական հիմք չէր ԽՍՀՄ կազմում անկախության հռչակման համար) եւ ճանաչվել է որպես անկախ պետական կազմավորում ԽՍՀՄ փլուզման իրավական փաստով:

Այսինքն մինչեւ ԽՍՀՄ գոյության դադարեցումը Ադրբեջանը եղել է ԽՍՀՄ կազմում եւ նրա անկախությունը դարձել է ԽՍՀՄ փլուզման պարտադրված իրավական հետեւանք, այն դեպքում, երբ ԽՍՀՄ փլուզման պահին Լեռնային Ղարավբաղը անկախ պետական կազմավորում էր՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը եւ բալթյան երկրները:

Այս ամենից հետո դեռ հարց է ով ավելի շատ իրավունք ունի հավակնելու միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակին՝ Արցախի ժողովուրդը թե՞ Ադրբեջանի բնակչությունը: