Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետեւում նշմարվում են իշխանությունների ականջները
Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր «ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա հարձակում է տեղի ունեցել։
Միշտ չէ, որ կիսում եմ ԶԼՄ-ների, այդ թվում ՀԱՅԵԼՈՒ մոտեցումները, սակայն անկախ այն հանգամանքից, համաձայն եք ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականության հետ թե ոչ, անթույլատրելի եւ դատապարտելի եմ համարում ցանկացած ոտնձգություն եւ ճնշման փորձ լրատվական դաշտի վրա։
Մենք երկար տարիներ տարբերվել ենք հենց նույն Ադրբեջանից խոսքի եւ մամուլի ազատության բարձր մակարդակով։
Հատկանշական է, որ նման հարձակումների թիրախ դառնում են ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցներն ու լրագրողները, ինչը վկայում է գործող իշխանությունների ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածության եւ ներառման մասին։
Ակնհայտ է, որ որպես հարձակման պատճառ նշվող հրապարակումը ընդամենը առիթ էր իշխանամերձ շրջանակների երկար ժամանակ կուտակված մաղձը ցուցադրելու համար։
Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետեւում նշմարվում են իշխանությունների ականջները։
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն