Մի՞թե չեք զգում Փաշինյանի նմանությունը փողոցներում իր հետ սելֆի անող քաղաքացիներին
Բոլորը ծաղրում են Նիկոլի սելֆին ու ոչ ոք չի ուզում այդ մարդու դրության մեջ մտնել, հոգեվիճակը հասկանալ։ Մի՞թե չեք զգում Փաշինյանի նմանությունը փողոցներում իր հետ սելֆի անող քաղաքացիներին։ Մարդու այդ տեսակի համար կարևորը բովանդակությունը չէ, ընձեռված հնարավորությունը օգտագործելը չէ, պետական ու անգամ անձնական շահը չէ... Կարևորը հետո այդ նկարին նայել ու պահը անընդհատ վերապրելն է։
Չե՞ք նկատել Նիկոլի հետ ոնց են սելֆի անում։ Գալիս կողքը արագ կանգնում ու նկարվում են։ Ոչ մոտենալիս են վարչապետի դեմքին նայում, ոչ հեռանալիս։ Աչքն անընդհատ տեսախցիկի ու էկրանի վրա է լինում, որ նկարը լավ ստացվի, հետո ստեղ-էնտեղ ցույց տան, սրտները փառավորվի։ Իսկ Նիկոլի սելֆին սերունդներին է հասնելու։ Դուք այսօր կասեք, կծիծաղեք, վաղն ամեն ինչ կմոռանաք։ Բայց այդ նկարը մնալու է Նիկոլի, Մարիամիկի ու Աշոտիկի, ինչպես նաև նրանց զավակների ու թոռների սրտերում։ Դե, կամ առնվազն, «սերվանդների» մեջ։
Այդքան չուզող մի եղեք, ամոթ է։ Փորձեք հասկանալ մարդուն։ Մտովի պատկերացրեք, թե հեռախոսի մեջ քանի անգամ է նայելու այդ նկարին։
Ի դեպ, այսքան երկար արդեն գրեցի, թույլ տվեք մի խորհուրդ էլ Աննա Հակոբյանին տալ։ Տիկին Աննա, Անգլիայում ասում են, որ եթե տղամարդու նասկիները կարճ են, ուրեմն կա՛մ վատ կրթություն ունի, կա՛մ ամուսնությունն է անհաջող։ Համացանցում որ նայեք, հագուստի էտիկետի մասին ահագին նյութ կա։ Հույսներդ էն արտգործնախարարի վրա չդնեք, նրանից օգուտ չկա։ Ինքներդ կարդացեք ու նորմալ հետևեք ժողովրդի վարչապետի հագուկապին։ Շատ եմ խնդրում։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ