Պացիենտը գիշերը «որոշում» է կայացրել ձերբակալել Հրայր Թովմասյանին
Ձեզ բոլորիդ շնորհավորում եմ: Սեփական անզորությունից ելնելով՝ մեր պացիենտը գիշերը «որոշում» է կայացրել ձերբակալել Հրայր Թովմասյանին: Որոշումը իջեցվել է ենթականերին, որ ջոգեն ոնց ու երբ են դա անում: Որոշումը գրել եմ չակերտներում, քանի որ դա, իհարկե, իր որոշումը չէ, իսկ շնորհավորհանքը չեմ գրել չակերտների մեջ...
Հասկանում եք` մոտ 30 տարի առաջ, իմ հասակակիցներից ու ինձանից շատ ավելի երիտասարդ ու քիչ տեսած մարդկանցից պահանջվում էր մահանալ, որ իրենց բարեկամների սերունդները գոյություն ունենալու շանս ունենան: Ասում եմ բարեկամների, որտև շատերը նույնիսկ դա չհասցրին անել:
Մեր սերնդի բախտը մի փոքր ավելի շատ ա բերել, էս պահին մեզանից պահանջվում է ընդամենը ենթարկվել հետապնդումների: Հարձակումներ, գույքի ոչնչացում, ֆիզիկական վնաս, ձերբակալում, ընտանիքի անդամների հալածանք... էդ սաղ շատ վատ ա, բայց շատ ավելի լավ ա, քան զոհվել 19 տարեկանում: Նույնիսկ հերոսաբար զոհվելն ամեն դեպքում լավ բան անվանելը դժվար է: Հիմա մեզանից ԴԵՌ չի պահանջվում զոհվել: Պահանջվում է ընդամենը ձիգ մնալ: Հուսով եմ Թովմասյանը կմնա: Ու կրկին շնորհավորում եմ, քանի որ սա Նիկոլի և մնացած երեսպաշտ անբարոյականների դատավճռի անխուսափելիությունը ցեմենտող «որոշում» է:
Ես հակված եմ մտածել, որ մենք հաղթելու ենք, բայց դա ոչ հեշտ ա լինելու, ոչ էլ` արագ... Բայց դե զոհվելուն ու հավերժությանը պատրաստ մարդու համար դա խաղ ու պար ա, չէ՞... դե բա էլ ի՞նչ կա:
Ձիգ մնա ընկեր ջան, դու դրանով ես պատմություն մտնելու:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն