Գարիկ ջան, հասկացանք քայլած ունես. Արարատի մարզում համայնքապետը պահակից է իմանում իր ազատման մասին
Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քիչ առաջ հանդիպեցի Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին , ում մարզպետ Գարիկ Սարգսյանը ազատել է համայնքի ղեկավարի պաշտոնից: Համայնքի ղեկավարը ինչպես գիտենք ընտրովի է և ոչ թե նշանակովի:
Համայնքապետը ասաց, որ ինքը մարզպետի որոշման մասին տեղեկացել է համայնքապետարանի պահակից, պահակին էլ այդ մասին տեղեկացրել է համայնքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատարը: Ազատման հիմքն էլ նշվում է ավագանու որոշումը, որը ազատված համայնքապետը ոչ միայն չի տեսել, այլև չի էլ իմացել ավագանու խորհրդավոր նիստի մասին, և ոչ միայն համայնքապետը տեղյակ չի եղել …
Ստացվում է` Գարիկը, առանց տեղեկացնելու ընտրված համայնքապետին և զրուցելու նրա հետ, ավագանու կասկածելի որոշում է ուղղարկում ՏԿՆ և շատ արագ նշանակում համայնքապետի ԺՊ: Ի դեպ Նորայրն էլ ժամանակին մերժել է Գարիկի` ՔՊ կուսակցությանը անդամագրվելու առաջարկը:
Ուր կորան Նիկոլի` օրենքի երկիր կառուցելու և համայնքապետերին իշխող կուսակցությանն պարտադրաբար չանդամակցելու խոստումները?
Գարիկ ջան , եղբայր, հասկացանք քայլած ունես, հասկացանք բարեկամներիդ տարբեր պաշտոնների տեղավորելու մեծ սեր ունես, բայց դու էլ փորձիր հասկանալ , որ էն նույն Գարիկն ես` անկախ նրանից , որ մարզպետ ես:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն