Փաշինյանի առաջարկված բանաձեւը 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին մերժվեց. Աշոտյան
Նիկոլ Փաշինյանի առաջարկված բանաձեւը 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին, բնական է, մերժվեց եւ շեշտադրվեց «կամ ամբողջը, կամ պատերազմ» մոտեցումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալո Ադրբեջանի ԱԳ նախարարի ՄԱԿ-ում ունեցած ելույթին:
«Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր աասամբլեայում երեկ ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Մամեդյարովը կանխատեսելի էր։ «Широко шагает Азербайджан» գազանավթային դոպինգի մասին սիցիալ-տնտեսական ճոռոմաբանություն, Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում նոր նախաձեռնությունների մասին պատումներ եւ իհարկե, Լեռնային Ղարաբաղ ու Հայաստան։
Մեզ վերաբերող հատվածը օրիգինալ չէր. «օկուպացիա, էթնիկ զտումներ, տարածքային ամբողջականիւթյուն» տրիադան համեմված էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձեւերի շահարկմամբ եւ մեզ ուղղված սպառնալիքներով։ Հատկանշական էր նաեւ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների փաստացի անարդյունավետության մասին ակնարկը։
Նիկոլ Փաշինյանի առաջարկված բանաձեւը 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին, բնական է, մերժվեց եւ շեշտադրվեց «կամ ամբողջը, կամ պատերազմ» մոտեցումը։
Հետեւավաբար դիվանագիտական եւ բանակցային գործընթացներին զուգահեռ այս իշխանությունների սրբազան պարտքն է երկրի ներսի խրամատների փոխարեն ամրացնել Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը իրական խրամատներում։
Կարծում եմ, մեր ԱԳՆ-ն պետք է հստակ եւ ավելի կտրուկ արձագանքի Մամեդյարովի այս ելույթին։ Մեր խորհրդարանականները նույնպես պետք գործով զբաղվեն. դրսում ավելի քիչ խոսեն «հեղափոխությունից» եւ առավել լծվեն միջազգային քաղաքական շրջանակներում Արցախի թեմատիկային»,- գրել է նա։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն