Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Հայաստան

Վարչապետի միտինգալոմկան հագեցնելու ուղիները

2019-ի միտինգային ցուցանիշները մտահոգիչ կերպով ցածր են անցյալ տարվա համեմատ. եթե 2018 միտինգային տարում վարչապետը անցկացրել էր 20-ից ավելի միտինգ (գուցե ավելի, եթե հաշվի առնվի Գյումրի-Երևան հետիոտն ճանապարհին արված մինի միտինգները), ապա 2019-ը միտինգային անվանել չես կարող, վարչապետը ունեցել է ընդամենը երկու միտինգ՝ այն էլ արտագնա, մեկը՝ Լոս Անջելեսում, մյուսը՝ Ստեփանակերտում։ Փաշինյանը փորձ կատարեց նաև միտինգ-պիկետներ անել Երևանում մայիսի 20-ին երկրի բոլոր դատարանների առաջ միաժամանակ, բայց ծրագիրը կարելի է ասել ձախողվեց ցուցարաների սակավության պատճառով։

Թեև վիրտուալ միտինգներով` այսպես կոչված լայվերով, 2019֊ի ցուցանիշները վատը չեն, սակայն վիրտուալը չի կարող այնպես հագեցնել Փաշինյանի միտինգալոմկան, ինչպես կենդանի միտինգները, ուր իրեն ուղղված աչքերը օրգանզիմում արտադրում է «դուխ» կոչվող նյութը, որ գրեթե մետամֆետամինի քիմիական նույն ֆորմուլան ունի՝ ինչքան աչքերի քանակը շատ է, այնքան օրգանիզմը շատ դուխ է արտադրում, օրինակ, անցյալ տարվա օգոստոսի 17-ի Հանրապետության հրապարակի միտինգի ազդեցությամբ նրա օրգանզիմը 100-ից ավելի մեգադուխ արտադրեց, այս լոսանջելեսյան միտինգը մի քանի մեգադուխ, իսկ դատարանների սակավամարդ պիկետներով օրգանիզմը հազիվ մեկ֊երկու կիլոդուխ արտադրեց։

Դուխը նրան առույգացնում է, եռանդ է հաղորդում, դարձնում հախուռն ու տարերային, իսկ դուխի նվազումից վարչապետը էներգազրկվում է, կորցնում է աշխատունակությունը, չի կարողանում երկրորդայինը առաջնայինի, անցողիկը մնայունի տեղ անցկացնել։

Միտինգամանիան բուժվում է, սակայն վարչապետին հակացուցված է բուժումը, քանի որ ապաքինումը միտինգամանիայից, այլ հիվանդություն է առաջացնում, որի ժամանակ անձը գլորվում է 1998-ից էլ հետ, ինֆանտիլանում այն աստիճան, որ կորցնում է խաբելու, պայմանավորվածությունները խախտելու և բոլոր այն հատկությունները, որոնք նրան հաջողություն են բերում։ Ուրեմն, միակ ելքը նրան միտինգներ հասցնելն է։

Վարչապետի միտինգային լոմկաները հագեցնելու համար մասնագետների մի խումբ աշխատում է նոր միտինգային տարածքներ ստեղծելու ստարտափերի վրա։ Առաջրկվում են Մոսկվան և Սուխումին, ուր վարչապետի միտինգին կարող են մասնակցել 10-60-70 հազար հայեր, ամեն միտինգին մի քանի մեգադուխ կստանա: Սակայն այս տարածքներում որոշ խոչընդոտներ կան. Աբխազիայում միտինգ անցկացնելը կարող է Վրաստանի հետ սահմանային պրոբլեմներ առաջացնել ու դուխի անկման օբեյկտիվ իրավիճակ ստեղծել, իսկ Ռուսաստանում դեռևս հնարավոր չէ, քանի որ այդ երկրի նախագահի ընկերը Երևանում կալանքի տակ է, ուրեմն, իշխանությունները գուցե չարտոնեն Մոսկվայում միտինգ անցկացնել։

Վարչապետին առաջրկություն է եղել հանուն միտինգների, ազատել այդ ընկերոջը։ Նա դժվար երկընտրանքի առաջ է կանգնել, անալիզները ցույց են տալիս, որ եթե կալանքից ազատի ընկերոջը, ապա օրգանիզմում «դուխ»-ը կիջնի նորմայից ցածր։ Մասնագետներն ասում են, որ կարող է այնքան իջնի, որ նույնիսկ երկու 10 հազարանոց միտինգը «դուխը» չբարձրեցնի մինչև նորմա։

Ուրեմն, անհրաժեշտ է ստեղծել այլ միտինգային ստարտափեր։ Խումբը ստեղծել է մի շատ հեռանկարային ստարտափ. Հնդկաստան֊միտիգնը՝ մի միլիարդից ավելի բնակչություն ունեցող այդ երկրում դյուրահավատների թիվը բավական բարձր է՝ բնակչության ստվար մասը։ Հնդկաստանում անընդհատ մեսիաներ, տարբեր աստվածների վերամարմնավորումներ են հայտնվում և կրոնական նոր ուղղություններ են ստեղծում, որոնց հետևորդները կարող են հարյուր հազարների հասնել, երբեմն միլիոնից էլ անցնել։

Քանի որ վարչապետը վերջերս Երևանում հնդիկ աշխատավորների համար լեշ թափելու աշխատատեղեր է ստեղծել, ապա ԱՄՆ-ում լուսանկարվել է Հնդկաստանի վարչապետի հետ, հետևաբար այս առիթները օգտագործելով կարելի է Հնդկաստանում միտինգային գաստրոլներ անցկացնել։ Իսկ եթե արդյունավետ քարոզչություն արվի, ներկայացվի որ միտնգավարը Հանուման աստծո վերամարմնավորումն է, իր երկրում այնպիսի հրաշք է արել՝ կրկնելով մի մանտրա, որ հնչում է այսպես՝ «մերժիր Սերժին», ուրեմն, այս մանտրան կրկնելով ամբողջ իշխանությունը ձեռքն է սղացել, ապա միտինգների այցելուների թիվը կարող է մի քանի միլիոնի հասնել և վարչապետին բերել մի քանի հազար մեգադուխ։

Այդպիսի աննախադեպ դոզա ստանալով՝ վարչապետի «դուխը» նորմայից մի քանի անգամ կբարձրանա, այնքան կբարձրանա, որ Հայաստան վերադառնալով՝ բանտերը կլցնի բոլոր փոխկապակցված անձանցով։ Այդ ժամանակ լրագրողներին խորհուրդ չի տրվի հարցնել, թե կալանվորները ո՞ւմ հետ են փոխկապակցված, քանի որ հարցը կդիտարկվի որպես փոխկապկցվածության ապացույց և լրագրողը տեղում կկալանվորվի։

Ստարտափը հաշվարկել է նաև Հնդկաստան-միտինգի ռիսկերը, որ երբ հնդիկ հետևորդները «մերժիր Սերժին» մանտրան երկար ժամանակ կրկնելուց հետո խոստացված արդյունքին չհասնեն, և խաբվածությունից զայույթով լցված սուրան Հայաստան, նրանց հանդարտեցնելու համար լեշ թափելու նոր աշխատատեղեր բացված կլինեն։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից