Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Հայկական ռեպրեսիայի անատոմիան

Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիվ փուլ։ Կանխարգելման հնարավորություններն այլևս սպառված են։ Չկարողացանք, չհասցրեցինք, անտարբեր եղանք, առաջնորդվեցինք «մեզ բան չլինի՝ մնացածի վրա աչք փակենք» սկզբունքով։ Հիմա լրիվ այլ փուլ է. բուռն համատարած ռեպրեսիաների փուլ։ Առաջիկայում քրեական գործերի առատությունը և իրավապահների ագրեսիվությունը կապացուցեն դա։

Այլևս քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար չկան նվազագույն հիմքեր, չկան բավարար փաստական տվյալներ: Ռեպրեսիվ այս մոտեցման արդյունքում շեշտակի ավելանալու են ապօրինի քրեական գործերը:

Պատժիչ, ռեպրեսիվ գործընթացն ունի իր հստակ տրամաբանությունը. այն նույնպես ունի փուլեր, «ընթացակարգեր»։ Դա պետք է իմանալ, քանի որ այն թակելու է արդեն շատերի դռները. նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ ծավալների մասին է խոսքը։

Քրեական գործերը հարուցվում են բավականին հետաքրքիր սխեմայով: Սկզբում որոշում է կայացվում, թե ում նկատմամբ հարուցել քրեական գործ, ընտրվում է անձը: Առայժմ ընտրվողները հանրային դեմքեր են, որոնց ընդհանուր տալիս են մեկ բնորոշում՝ «նախկիններ»: Հաջորդ փուլում հորինում են գործը կամ տեղավորում արդեն իսկ հարուցված մեծ գործի մեջ, օրինակ՝ մարտի 1 կամ ցանկացած այլ։ Սկսում են առաջին էպիզոդից, որն ուղղակի ընտրության հարց է. կարող է լիներ այս մեկը կամ այն, իսկ հետո սկսում խճանկարի նման հավաքել գործը՝ էպիզոդ առ էպիզոդ:

Սկզբնական փուլում նախաքննությունն ընթանում է սեփական վարկածը հաստատելու ուղղությամբ, հավաքվում են փաստեր, ցուցմունքներ, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը: Որևէ հակափաստարկ, հակառակ ապացույց չի նկատվում, չի քննվում։ Հետո հայտնվում են «վկաները», օրինակ՝ Սիլվաներ և Անդերսոններ, և խճանկարը հավաքվում է: Նրանց պեղում են գործակալական արխիվներից, գտնում, բանակցում, համոզում, շահագրգռում, վախեցնում... մի խոսքով՝ գտնում են «վկաների»։

Ընթացքում ընտրված « մեղավորների» մի մասը պատրաստ է գնալ «բարիշելու» ճանապարհով: Այս դեպքում գործի վերաբերյալ ինչպես համառորեն աղմուկ է բարձրանում, այդպես էլ նույն համառությամբ մոռացության է մատնվում: Եվ այդ մարդիկ ազատ, անկաշկանդ շրջում են եվրոպական երկրներում՝ մինչև հաջորդ պայմանավորվածության ձեռքբերումը:

Ռեպրեսիվ մթնոլորտի հաջորդ ինդիկատորը կալանքն է: Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, ավելի կոմպրոմիսային սարքել: Իսկ հասարակությանը՝ ցույց տալ, որ գործ ենք անում, պայքարում ենք, պատժում ենք։

Եվ ամենևին կարևոր չէ՝ կալանքի հիմքերը բավարա՞ր են, թե՞ ոչ: Ճնշող մեծամասնությամբ որևէ հիմք կալանքի համար չի լինում․մարդիկ չեն խուսափում, չեն թաքնվում, ինքնակամ վերադառնում են արտերկրից Հայաստան և այլն։ Բայց ռեպրեսիան սիրում է հանրային տեսարաններ, նրան օրինական ընթացակարգ և խնդրի օրինական լուծում պետք չէ, պետք է աղմուկ և արյուն։

Անպայման կգտնվի դատավոր, ով կբավարարի կալանքի ցանկացած միջնորդությունը: Գնալով՝ այդպիսի դատավորների թիվն ավելանալու է։

Եթե հասարակությունը կոնկրետ գործով տեսարաններ չի պահանջում, ապա ժամանակի ընթացքում թույլատրված է կալանքը փոխարինել գրավով, որովհետև այս դեպքում էլ հասարակության ցածր շերտերին կհամոզեն, թե ձեզնից թալանածն են հետ բերում:

Ռեպրեսիվ փուլի մյուս կարևոր բաղադրիչը համապատասխան մթնոլորտի ապահովումն է։ Իրավապահները, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, քաղաքական թիմերը, «քաղհասարակության» ներկայացուցիչները, Հ1- լուրերը և տաղավարի հյուրերը , լայվը և այլն մեկ հրահանգով սկսում են մարդու հանրային վարկաբեկման արշավը՝ խրախուսվում է առավել անբարոյականությունը, խրախուսվում է մարկային արժեքների առավել ստոր ոտնահարման դրսևորումները։

Ռեպրեսիվ մթնոլորտի մյուս տրամաբանական փուլը դատարանների վրա բացահայտ ճնշումներն են: Իշխանությանը ոչ հաճո որոշման պատճառով շրջափակում են դատարանները, փորձում ողջ համակարգը դարձնել իշխանության կցորդ: Մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժում են, իսկ ենթարկվողներին՝ խրախուսում։ Ըստ էության հայտարարվում է, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։

Հաջորդ ինդիկատորը փաստաբանների նկատմամբ կազմակերպված ճնշումներն են, որոնք ժամանակ առ ժամանակ վեր են ածվելու՝ սպառնալիքների կամ գուցե հաշվեհարդարների։ Հանրային հնչեղություն ունեցող գործերով, որտեղ արդեն որոշված են մեղավորները, անհանդուրժողական վերաբերմունք է հատկապես փաստաբանների նկատմամբ: Սոցիալական ցանցերով, հրապարակային ելույթներում սպառնում, վիրավորում, հայհոյում են փաստաբաններին:

Այս ամենին զուգահետ անմեղության կանխավարկածի խախտումը դառնում է օրինաչափություն: Խճանկարի սկզբունքով հավաքված հանցագործության կատարման մեջ կասկածվողը կամ մեղադրվողը արդեն իսկ մեղավոր է հայտարարվում, և այստեղ ոչ պետական մարմինները, ոչ առանձին պաշտոնյաները, ոչ էլ որոշ լրատվամիջոցներ չեն հիշում անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին: Անմեղության կանխավարկածը դառնում է ամենամերժելի գաղափարը։ Եթե այդ գաղափարը կենսունակ մնաց, ապա պատժիչ իշխանության ողջ տրամաբանությունը կփլուզվի։ Այդ պատճառով է, որ մեկ մարդու ցանկությամբ մեղավոր նշանակվածը ամեն գնով պետք է մեղավոր ճանաչվի։

Նրա անմեղությունը մեկ վայրկյան անգամ կասկածի տակ դնողը՝ հռչակվում է սպասարկու, դավաճան, կոռումպացված և այլն։

Ամփոփում

Իմ թվարկած պատժիչ համակարգի բոլոր ցուցիչները Հայաստանում առկա են։ Եվ կրկին անգամ պնդում եմ, որ Հայաստանը մտել է պատժիչ ռեպրեսիաների փուլ։ Մենք առաջինը չենք, մենք վերջինը չենք։ Սա ունի իր միջազգային և ռեգիոնալ ողբերգական փորձը։ Բավական է մտաբերել հարևան Վրաստանի փորձը, երբ վարդերի թավշյա հեղափոխությունը շատ արագ վերափոխվեց ծանր ռեպրեսիաների փուլի:

Այս փուլն ունի նաև իր հստակ կանոնները: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում այլևս ոչ ոք չի կարող հանգիստ լինել՝ ոչ նախկինները, ոչ ներկաները, ոչ ամենամտերիմները, ոչ էլ բարիշածները. սա է այս փուլի խաղի կանոնը։ Այլևս բոլորը հավասարապես անպաշտպան են իրավական կամայականություններից, անօրինականություններից:

Ի դեպ, կա նաև մեկ այլ հնարավոր ուղղություն, որը թերևս ամենասարսափելին է. երբ իշխանությունը կամ նրա թևերից մեկը որոշում է մարդուն պատժել, ոչ թե պսևդոիրավական ճանապարհով, նույնիսկ, ոչ թե կեղծ քրեական գործերի միջոցով, այլ՝ բանդաների և հրոսակախմբերի։ Մեր պետությունը նման փուլ ունեցել է։ Երբ իրավական նիհիլզիմի մթնոլորտը հասնում է որոշակի բարձր այլասերվածության աստիճանի, դրանից հետո դեպի բանդաներ՝ մեկ ու աննկատ քայլ է։

Սա է իրականությունը։ Հիմա պետք է մտածել ամենակարևորի մասին. Ի՞նչ անել, ինչպե՞ս զսպել, ինչպե՞ս փոխել վիճակը ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Իմ ձայնը» ՀԿ համատեղ նախագիծ