Խելահեղ վերջաբան Անգլիայի առաջնությունում
Եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնությունները մոտենում են ավարտին: Բոլոր հինգ առաջնություններում խելահեղ վերջաբան է ստացվել:
Բացառություն չի կազմում Անգլիայի առաջնությունը:
Ֆուտբոլի հայրենիքում առաջնության ավարտին մնացել է երեք տուր, բայց թիմերի զգալի մասը դեռ պետք է չորս խաղ անցկացնեն: Չեմպիոնի կոչումը վիճարկելու են Լոնդոնի երկու թիմեր «Չելսին» եւ «Տոտենհեմը»: Այս թիմերն անցկացրել են 34-ական հանդիպում եւ վաստակել համապատասխանաբար 81 եւ 77 միավոր:
Չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցելու իրավունք տվող 3-րդ եւ 4-րդ տեղերի համար լարված պայքար են մղում երեք թիմեր: «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» եւ Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը» համապատասխանաբար ունեն 66, 66 եւ 65 միավոր: Նրանց պայքարին կարող է միջամտել նաեւ «Արսենալը», որն ունի 60 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել այս թիմերից:
Արդեն իսկ պարզ է, որ ուժեղագույնների խմբին հրաժեշտ կտա «Սանդերլենդը»: Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու տեսական հնարավորություններ է պահպանում «Միդլսբրոն»: Մինչեւ առաջնության վերջին րոպեն ուժեղների խմբում մնալու համար կատաղի պայքար են մղելու «Հալ սիթին» եւ «Սուոնսին»: Նրանց բաժանում է ընդամենը երկու միավոր:
Իսկ ովքեր են փոխարինելու անհաջողակներին: Չեմպիոնշիփի ավարտին մնացել է մեկ տուր: Պրեմիեր լիգայում խաղալու իրավունք են վաստակել 1901-ին հիմնադրված «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» թիմը եւ «Նյուքասլը»: Մյուս ուղեգրի համար կպայքարեն «Ռեդինգը», «Շեֆիլդ Ուեդնեսդեյը», «Հադերսֆիլդ թաունը» եւ «Ֆուլհեմը»:
Top-News.am


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն