Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Կառավարության հանցավոր փնթիության պատճառով համացանցում հայտնվել է ԵԱՏՄ «Գաղտնի» դրոշմագրով փաստաթուղթ. Հակոբյան

Համացանցում է հայտնվել ԵԱՏՄ «Գաղտնի» դրոշմագրով փաստաթուղթ, որը ոչ թե հաքերային հարձակման կամ փաստաթղթի գողության, այլ կառավարության գործունեության փնթիության, միգուցե նաև ԵԱՏՄ-ի գործունեության ու Հայաստանի ստանձնաց միջազգային պարտավորությունների կատարման ուղիղ սաբոտաժի հետևանք է: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Միհրան Հակոբյանը:

Նա գրել է. «Այսպես. 2018թ. հունիսի 28-ին Բրյուսելում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին արձանագրությունը: Այն ստորագրել են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Վիետնամը:


Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտորնական մաքսային մարինների միջև մաքսային տեղեկությունների փոխանակման տեխնիկական պահանջները, էլեկտրոնային հաղորդակցությունների կառուցվածքը և փոխանակման կանոնները՝ նպատակ ունենալով նպաստելու տեղափոխվող ապրանքների նույնականացմանը, մաքսային հսկողության գործընթացի արագացմանը և արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, ինչպես նաև օրենսդրության նորմերի խախտումների կանխմանը:

Արձանագրությամբ հստակ սահմանված է, որ տեղեկությունների էլեկտրոնային փոխանակումն իրականացվում է կանոնավոր կերպով՝ Արձանագրության՝ սահմանափակ հասանելիություն ունեցող (կոնֆիդենցիալ) փաստաթուղթ համարվող 1-ին հավելվածով սահմանված տեխնիկական մասնագրերի համաձայն: Եվ, որ կողմերը պարտավոր են ապահովել այդ հավելվածում պարունակվող տեղեկությունների պաշտպանությունը՝ դրա համապատասխան կանոններին և կարգավորումներին համապատասխան: Հիշյալ N 1 հավելվածն ունի «Գաղտնի» դրոշմագիր:

Ինչպես ներպետական օրենսդրություններով, այնպես էլ միջազգային պայմանագրերով, գաղտնիք կազմող (ծառայողական օգտագործման համար) տեղեկությունները պաշտպանվում են պետությունների կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել, վնաս հասցնել անվտանգությանը՝ առանձին ոլորտներում: Հետևաբար, նման տեղեկությունները չեն կարող հրապարակվել, դրանք չեն կարող հասանելի լինել այն անձանց համար, ովքեր չունեն դրանց ծանոթանալու, օգտագործելու և տարածելու համապատասխան թույլտվություն:

Հայաստանը ձեռնարկել է արձանագրության ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման գործընթաց: Սակայն, այդ ընթացքում հրապարակվել է «Գաղտնի» դրոշմագրով N 1 հավելվածը: Մասնավորապես, այն հրապարկված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում՝ որպես 2019 թվականի մայիսի 23-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգի N 35 հարցի նյութ (https://www.e-gov.am/sessions_old/archive/2019/05/23/): Չի բացառվում, որ այն առանց սահմանափակ հասանելիության շրջանառվել է մինչ այդ և դրանից հետո ևս:

Հատկանշական է, որ հիշյալ արձանագրությունը ստորագրած մյուս երկրների համար այն արդեն իսկ ուժի մեջ է մտել և, բնականաբար, վերջիններս գործում են հիշյալ արձանագրությամբ սահմանված այն պահանջով, որ դրա «Գաղտնի» դրոշմագրով N 1 հավելվածը սահմանափակ հասանելիություն ունի: Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն ողջ մարդկության համար դարձել է հասանելի` դեռևս չստանձնելով միջազգային պարտավորությունները:

Ցավոք, նման դեպքերը մեր երկրի համար անհետևանք չեն մնում, որովհետև միջազգային պարտավորությունների չկատարումը պետության հեղինակության և ռազմաքաղաքական ու տնտեսական անվտանգության հարցերում հղի է լրջագույն վտանգներով»: