Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

ՀՀ-ում իրավիճակը հակասում է ԵԱՀԿ չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյանը՝ Վարշավայում

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Վարշավայում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության անունից մասնակցել է ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․

«Այսօր Վարշավայում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության անունից մասնակցել եմ ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը։ Հայաստանից մասնակցում էին քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սիրանուշ Սահակյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Նինա Կարապետյանցը և այլք։ Հանդիպման ժամանակ հանդես եմ եկել ելույթով, որի հիմնական առանցքը դատական իշխանության խնդիրներն էին։Պետք է նշեմ, որ մինչ Հայաստանի ներկայացուցիչները ելույթները, հանդես եկավ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ իր պարտքը համարելով անդրադառնալ ՀՀ-ում ստեղծված իրավիճակին և ժողովրդավարության դասեր տալ Հայաստանի Հանրապետությանը։

Ելույթիս ժամանակ արձագանքեցի նաև Ադրբեջանի ներկայացուցչին՝ խորհուրդ տալով մտորել սեփական երկրում ժողովրդավարության մասին։

Ադրբեջանցի պատվիրակին հայկական կողմից հակադարձեց նաև Նինա Կարապետյանցը։Հետաքրքրական է, որ Դանիել Իոաննիսյանը, որ ելույթ էր ունենում ինձնից անմիջապես հետո, իր 2,5 րոպեանոց ելույթի մեկ րոպեն նվիրեց ինձ՝ մեղադրելով Հայաստանի դատաիրավական համակարգի բոլոր հնարավոր արատների համար՝ դիտարկելով ինձ որպես անկախության երաշխավոր!!Իհարկե հասկանում եմ, թե երկրի ներսում նա ինչ օրակարգով է առաջնորդվում, բայց զարմանալի է, որ այդ նույն օրակարգը բերվում է երկրից դուրս։ Չարժե՞ր արդյոք ժամանակի գոնե տասը վայրկյանը ադրբեջանցի պատվիրակին արձագանքելուն տրամադրել՝ անհավասար բաժանելով իմ ու իր միջև՝ ի վնաս ինձ։

Այսօրվա ելույթիս տեքստը ստորև՝

Հարգելի գործընկերներ,Ինձ համար պատիվ է մասնակցել ԵԱՀԿ կողմից ժողովրդավարության հարցերին նվիրված այս միջոցառմանը։ Նախկինում ես նույնպես պատիվ եմ ունեցել մասնակից լինել ԵԱՀԿ հանդիպումներին, սակայն սա առաջին անգամն է, երբ մասնակցում եմ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։Սակայն մինչև իմ ելույթը ես կցանկանայի համառոտ անդրադառնալ ադրբեջանցի գործընկերոջ բարձրացրած հարցերին։

Պետք է նշեմ,որ դուք այն անձը չեք, ով պետք է գնահատի Հայաստանում ժողովրդավարության մակարդակը և դասեր տա մեր վարչապետին։

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ուստի ես իրավունք ունեմ և պետք է դա անեմ։Բազմիցս, նաև ԵԽԽՎ-ում, ասել եմ, որ այն ինչ տեղի ունեցել Հայաստանում և հնարավոր է եղել Հայաստանում, Ադրբեջանում անգամ պատկերացնել հնարավոր չէ։Հարգելի գործընկերներ,Հիմա ես կներկայացնեմ իմ երկրում կատարվող մի քանի մտահոգիչ փաստեր՝ առանց իմ մեկնաբանության և դուք դրա հիման վրա կկատարեք ձեր եզրահանգումները։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, որ իշխանության համար անցանկալի որոշում կայացրած դատավորի աշխատասենյակը խուզարկվում է նրա բացակայության ժամանակ,երբ դատավորը արձակուրդում է, իսկ այնուհետ՝ նրա լիազորությունները կասեցվում են։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, որ նոր կառավարության աջակցությունը վայելող դատավորը, որը ընտրվել է օրենքների խախտմամբ, ստանձնելով պաշտոնը, երդվում է որպես ՍԴ նախագահ՝ վիճարկելով ՍԴ նախագահի պաշտոնավարման և ողջ դատարանի օրինականությունը՝ կառավարության ամուր աջակցության հիման վրա։

•Արդյոք մտահոգիչ չէ՞ որ Վենետիկի հանձնաժողովը գնահատում է, որ նման հայտարարության՝ խորհրդարանական մեծամասության կողմից ողջունվելը անհանգստացնող է, և իր մեջ գործող դատավորների գործունեության միջամտության ռիսկ է պարունակում։

• Արդյոք մտագոհիչ չէ՞, որ իր հարցազրույցում վարչապետը, խոսելով դատավորների մասին,օգտագործում է հետևյալ բառապաշարը. «Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք։»։

• Արդյոք մտահոգիչ չէ՞, երբ Կառավարությունը իրավական կաշառքի տեսքով անաշխատ եկամուտ է առաջարկում ՍԴ դատավորներին՝ վաղ կենսաթոշակի անցնելու համար։

• Արդյոք մտահոգիչ չէ՞ որ ՍԴ որոշումից հետո իշխող խմբակցությունը ՍԴ նախագահի նկատմամբ սկսում է լիազորություններ դադարեցման գործընթաց։

Հարգելի գործնկերներ,ԵԱՀԿ Կիևյան հանձնարարականների համաձայն՝ դատավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց որոշումների կամ վճիռների բովանդակության, այդ թվում` տարբեր դատարանների կողմից իրավական նորմերի տարաբնույթ մեկնաբանության, դատական սխալների օրինակների կամ դատարանների քննադատության համար։Վերոգրյալի լույսի ներքո, կարծում եմ, Հայաստանում ստեղծված իրավիճակը հակասության մեջ է ԵԱՀԿ չափանիշների հետ։ Այդ պատճառով, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է արձագանքի վերոգրյալ իրադարձություններին և մանրամասն մոնիթորինգի ենթարկի Հայաստանում ստեղծված իրավիճակը»։