Նիկոլի կուսակիցները չեն շտապում Վանեցյան-Փաշինյան հակամարտության մեջ պաշտպանել իրենց առաջնորդին. Արգիշտի Կիվիրյան
Ակնհայտ է, որ Նիկոլի կուսակցական վերնախավի ներկայացուցիչներն այդպես էլ չեն շտապում Վանեցյան-Փաշինյան գնալով ավելի թեժացող հակամարտության մեջ անվերապահ ու կոշտ կերպով պաշտպանել իրենց առաջնորդին, անշեղորեն բռնելով այդ կողմը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Стае нужен новый вожак?
Ակնհայտ է, որ Նիկոլի կուսակցական վերնախավի ներկայացուցիչները այդպես էլ չեն շտապում Վանեցյան-Փաշինյան գնալով ավելի թեժացող հակամարտության մեջ անվերապահ ու կոշտ կերպով պաշտպանել իրենց առաջնորդին, անշեղորեն բռնելով այդ կողմը։ Հավանաբար ներքուստ այդքան էլ վստահ չեն, որ այս հակամարտությունից հաղթող դուրս կգա Նիկոլը, ու անտեղի չեն ուզում փչացնել հարաբերությունները Վանեցյանին հետ։ Դե այլ բան անհնարին էլ էր սպասել այդպես էլ քաղաքական թիմ չդառած խայտաբղետ այդ զանգվածից, ում իրար կապող միակ բանը նեղ անձնական շահն ա եղել, սկզբում տիրանալու իշխանական աթոռներին, հետո ողջ ծավալով օգտվելու դրա բարիքներից։ Այդ իսկ պատճառով այդ մարդիկ պատրաստ են զոհաբերելու ցանկացածին, ով կվտանգի իրենց ներկայիս կարգավիճակը, եւ ընդհակառակը, անցնել այն մարդու կողմը, ով կերսշխավորի իրենց ներկայիս կարգավիճակի շարունակությունը։ Ոնց հասկանում եմ, ըստ իրավիճակի զարգացման, ականատես կլինենք քաղաքական նոր, հրապարակային եւ ոչ հրապարակային կանֆիգուրացիաների ձեւավորմանը...»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն