Պայթեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը. Մ․ Հակոբյան
Պայթեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը, ՀՀ վարչապետին ընդունեց միայն Կալիֆոռնիայի նահանգապետը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ցավով եմ արձանագրում. պայթեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը: Հայաստանի վարչապետին, իր իսկ խոսքով ասած՝ համաշխարհային ժողովրդավարության Դանկոյին ընդունեց միայն Կալիֆորնիայի փոխնահանգապետը, իսկ հանրահավաքին նախատեսվածից առնվազն երեք անգամ քիչ մարդ էր մասնակցում: Եվ, սա այն Կալիֆորնիայում, որտեղ մոտ 1 միլիոն հայեր են ապրում: Ցավոք, սա է հայկական լոբբի ասվածի, ԱՄՆ-ում քվեարկող ազգությամբ հայերի ուժի և ազդեցության գնահատականը:
Ի դեպ, այս օրերին ամերիկահայ կազմակերպությունների նեկայացուցիչներն իրենց հարցազրույցներում կարմիր թելով միտք էին առաջ տանում՝ ինչու՞ Հայաստանը չպետք է Իսրայելի նման լինի: Այո, ցանկալի է, որ այդպես լինի:
Բայց նաև հայկական լոբբին պետք է հրեականի նման լինի, գոնե կեսի չափ, գոնե 20 տոկոսի չափ: Ի՞նչ եք կարծում, Իսրայելի վարչապետին այդ կե՞րպ են դիմավորում ԱՄՆ-ում: Հայաստանի արտաքին քաղաքականության ստրատեգիաների բալանսից ուղղակի պետք է դուրս գրել ԱՄՆ հայկական լոբբին՝ որպես միֆ և վաղուց պայթած փուչիկ, որից նույնիսկ Բաքվում արդեն չեն տպավորվում»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն