Դիմացանք Հաղթեցինք Վերակառուցեցինք տնտեսությունը
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Անկախության տոնի կապակցությամբ։ 28 տարի առաջ, երբ ՀՀ Գերագույն խորհուրդը ՀՀՇ առաջնորդությամբ հայոց անկախության հարցը դրվեց հանրաքվեի, հավատում էինք, որ պատմական մեծագործության շեմին ենք։ Շրջափակում, պատերազմ, փլուզված ԽՍՀՄ, ԽՍՀՄ տնտեսությանը (արդեն գոյություն չունեցող) միտված արտադրանք (կիսաֆաբրիկատներ) արտադրելու ընդունակ գործարաններ։ Բանակ չկար, զենք ու զինամթերք չկար, հաց ու վառելիք չկար։ Դրսում ու՞մ հանդիպում էինք, ասում էին՝ չեք դիմանա։ Դիմացանք։ Հաղթեցինք։ Վերակառուցեցինք տնտեսությունը։ Արդյունքում ավելի վատ չենք, քան վրացիներն ու ադրբեջանցիները, իսկ Ղարաբաղում նույնիսկ ավելի լավ ենք։ Հիմա մեր խնդիրը մենք ենք։ Մեր թշնամիները չեն կարող մեզ հաղթել։ Մեզ կարող են «հաղթել» միայն մերոնք»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն