Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Քոչարյանի գործը դարձել է հեղափոխության իմաստը․ Ստեփան Դանիելյան

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

-Այսօր դատարանը չվերացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Ձեր կարծիքով՝ դատարանի որոշումն օրենքի տառին համապատասխա՞ն էր, թե՞ քաղաքական որոշում էր։

-Օրենքի տառի հետ կապված՝ լավ կլինի, որ իրավաբանները մեկնաբանեն, չնայած մեզանից շատերն արդեն ստիպված իրավաբան են դառնում։ Քաղաքական որոշման հետ կապված, իհարկե, ակնհայտ քաղաքական էր որոշումը։ Եթե խափանման միջոցը փոխվելու էր, և հղում անեին ՍԴ որոշման վրա, դա նշանակում է, որ այս դատական պրոցեսի ընթացքում երբեք չէին կարողանա ազատազրկել:

Այս դատական պրոցեսը, իհարկե, քաղաքական է, իհարկե, քաղաքական հայտարարություններ են անում և դատարանի վրա ճնշումներ կան։ Եվ դա հասկանալի է։ Քոչարյանի գործը դարձել է հեղափոխության իմաստը, այսինքն՝ այս ամբողջ 30 տարվա ընթացքում ինչ կատարվել է, մեկ անձի վրա է սարքվել։

Մյուս կողմից՝ մենք բոլորս հասկանում ենք, որ կա արտաքին ճնշում, և ճնշումը ոչ միայն Ռուսաստանից է, այլև Արևմուտքից։ Այնտեղ ընկալելի չէ և չի ողջունվում առաջին դեմքերի ձերբակալությունը, պետության ղեկավարների բազմաթիվ օրինակներ կան, որոնց ծայրահեղ դեպքերում են դատապարտում: Հիշենք Սարկոզիի դեպքը՝ Քադդաֆիի փողերի հետ կապված, փակվեց, նույնիսկ աֆրիկյան շատ երկրների ղեկավարներ կան, որոնք ապաստան են ստանում Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում։

-Ինչո՞վ է Քոչարյանը բացառություն դարձել և ինչո՞ւ Ձեր ասած երկրները չեն դատապարտում նրա ձերբակալությունը։

-Ռուսաստանի դիրքորոշումը բոլորս գիտենք, մյուս երկրների դիրքորոշումն արտահայտվում է ոչ հրապարակային ձևով։ Իմ ունեցած տեղեկություններով՝ չի ողջունվում։ Երկու պատճառ կա. մեկը, որ իշխանություն է փոխվում հանրության աջակցությամբ և հայտարարվում է, որ թալան է կատարվել երկրում, հանցագործություններ, ընտրակեղծիքներ, թեպետ 95-96 թվականներին է դա սկսվել, և հիմնական թալանը հենց այդ ժամանակ է եղել, 2008-ից հետո, բոլորս գիտենք, ինչեր են կատարվել, բերում մեկ անձի վրա են սարքում, մյուսը՝ անձնական պատճառն է Նիկոլ Փաշինյանի, իր դատավարությունը, փախուստը, բանտերում անցկացնելը։

-Այնուամենայնիվ, ռուսներն ինչ-որ կերպ ցույց կտա՞ն իրենց դժգոհությունն այն առիթով, որ Քոչարյանն ազատ չարձակվեց։

-Այս քանի օրը որոշում կլինի, կիմանանք՝ խափանման միջոցը փոխվո՞ւմ է, թե՞ չէ։ Սակայն հետևելով ռուսական մամուլի աշխուժությանը, հատկապես՝ ՍԴ որոշումից հետո, նաև Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցների կարծիքները, նաև ինչու ոչ՝ Պուտինի զանգերը, շնորհավորանքները։ Իմ կարծիքով՝ ճնշումները կարող են լուրջ լինել՝ գազի գին և այլն։

-Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կորոշի դատարանը, եթե հիշենք, որ այսօր արդեն մի անգամ մերժել է ՍԴ որոշման հիմքով կալանքը փոխելու միջնորդությունը։

-Եթե մենք գուշակներ չենք և որոշում ենք կանխատեսել՝ տրամաբանությունից ելնելով, վերջերս տրամաբանությունն սկսել է չգործել, գոնե ինձ համար։ Որովհետև մենք տեսնում ենք քայլեր, որոնք անտրամաբանական են։

-Դուք կարծում էիք, որ ՍԴ որոշումից հետո պետք է ազա՞տ արձակվեր Քոչարյանը։

-Ես կարծում էի, որ պետք է ազատ արձակվեր, որովհետև սա լուրջ խնդիր է նաև պետության համար միջազգային առումով, նաև հանրությունը սկսում է երկու մասին բաժանվել, գործը ստանում է գաղափարական երանգ, որովհետև այս գործի շրջանակում արդեն հայտարարություններ են արվում Արցախի զինվորականների, գեներալների կողմից։ Հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանի շրջապատում շատանում են Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, որոնք հայտնի են Արցախի հարցով իրենց դիրքորոշումով, և սա որոշակի կասկածներ է բերում։ Սա ինչ-որ գաղափարական երանգներ է ստանում, որը հասարակությանն ուղղակի ճեղքում է։ Այդ առումով, ես կարծում էի, որ պետք է ազատ արձակեն։ Բայց ուզում եմ մի բանի վրա ուշադրություն դարձնել. ՍԴ որոշումից անմիջապես հետո սկսեց գրոհ ՍԴ-ի ու ՍԴ նախագահի վրա, ընդհուպ, որ ԱԺ նախագահը հայտարարեց, որ գործընթաց է սկսում, որ ՍԴ նախագահին փոխեն…

-Ձեր կարծիքով՝ ԱԺ նախագահի այդ հայտարարությունը և վարչապետի՝ երեկվա ասուլիսում ասված մտքերը ՍԴ որոշման մասին կանխորոշեցի՞ն այսօրվա որոշումը Քոչարյանին կալանքի մեջ թողնելու մասով:

-Ես չգիտեմ՝ կանխորոշեցին, թե ոչ։ Կարող է և կանխորոշեցին։ Բայց ես ուզում եմ այլ բանի վրա ուշադրություն դարձնել։ Դատարանը որոշեց, մեկնաբանեց դատավորը, որ ՍԴ որոշումը չի նշանակում, որ Քոչարյանն անմիջապես պետք է ազատ արձակվի։ Ենթադրենք, թե դատարանի վճիռը եղել է հիմնավոր, որովհետև մենք իրավունք չունենք կասկածի տակ դնել դատարանի որոշումը, ի տարբերություն «Իմ քայլի» պատգամավորների՝ մենք օրինապահ մարդիկ ենք։ Այդ դեպքում անհասկանալի է, թե ՍԴ-ի վրա հարձակումն ինչի՞ համար էր։ Այն էլ պետական մակարդակով։ Սա այն դեպքն է, որ ցույց է տալիս, որ տրամաբանությունը չի գործում։

-Մոտ 10 օր առաջ գրառում էիք արել և նկատել, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի ուղղությամբ։ Ըստ Ձեզ՝ Ղարաբաղի խնդիր ունեցող երկրում իրատեսակա՞ն է քաղաքացիական պատերազմի հեռանկարը։

-Վտանգը կա, հատկապես՝ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար և, բնականաբար, ոչ մեկս դա չի ցանկանում։ Բայց մենք գոնե դատարանի դռան դիմաց տեսնում ենք, որ արդեն երկու հոծ խմբեր են ձևավորվել, որոնք միմյանց ատում են, և այդ ատելությունն ավելի է խորանում։ Եվ ատելությունն արդեն մամուլում է քարոզվում երկու կողմից։ Մենք տեսանք նաև բախումներ։ Իսկ ընդհանրապես բախումները սովորաբար գնում են մեծացման, մեկն ավելի շատ է վիրավորվում, մեկն ավելի անզուսպ է, մեկն ավելի էմոցիոնալ է, ձնագնդու էֆեկտն է խոսում։ Հաշվի առեք, որ երկու կողմում էլ կան պատերազմի բովով անցած մարդիկ և նրանց մեջ կան մարդիկ, որոնք ինտելեկտով չեն փայլում, և կարող է լուցկու նման կրակը սկսվել ու շարունակվել, որովհետև ատելության պոտենցիալը շատ մեծ է։

-Դուք ասում եք, որ Մարտի 1-ի գործը ծուղակ է, և որ այն կարող է ընդգրկել նույնիսկ 1996 թվականի դեպքերը։ Ինչպե՞ս։ -

Եթե չեմ սխալվում՝ 300 քանի վկա պետք է հարցաքննվի։ Այսինքն, եթե բոլոր աշխատանքային օրերին դատարանն աշխատի, իսկ այդպես չի լինում, շաբաթը մեկ-երկու անգամ է նիստ լինում, մի նիստի ժամանակ առնվազն 4, 5, 6 վկա կարող է հարցաքննվել: Դուք արդեն պատկերացրեք, սա առնվազն 2-3 տարվա պատմություն է։ Այդ ժամանակաընթացքում կարող է իշխանություն փոխվել Հայաստանում, նոր ընտրություն՝ հերթական կամ արտահերթ, փողոցը կարող է իշխանություն փոխել, այդ դեպքում երաշխավորված չէ, որ այս դատական պրոցեսում արդեն նոր մարդիկ ընդգրկվեն, նոր մեղադրյալներ հայտնվեն։ Ինչո՞ւ ենք հեռու գնում, կարող է գեներալ Մանվելը ցուցմունք տա և պատմի, թե ինչպես էին իրեն համոզում, որ ինքը բանակը ներգրավի այդ պրոցեսի մեջ։ Օրինակի համար եմ ասում։ Կամ ուրիշ մեղադրյալներ ներգրավվեն։ Քաղաքական իրավիճակի փոփոխությունից կարող է մեղադրյալների կազմը փոխվել։ Ես դա նկատի ունեի, երբ ասում էի, որ սա ծուղակ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: