Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Ռուսաստանի նախաձեռնությամբ այսօր Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է ղարաբաղյան խնդիրը։
Ապրիլի 26-ին անդրադառնալով Մոսկվայում կայանալիք հանդիպմանը՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը ասել էր, թե հուսով է, որ այն անցած տարվա հունիսին Սանկտ Պետերբերգում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կառուցողական բանակցությունների շարունակությունը կլինի։ Մամեդյարովի խոսքով՝ 2016-ի հունիսին կայացած բանակցությունների արդյունքները նախատեսում էին ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի փոփոխություն։
Հիշեցնենք, հայկական կողմի պնդմամբ՝ Սանկտ Պետերբերգում և ավելի վաղ Վիեննայում անցած տարի նախագահների մակարդակով ձեռք էր բերվել դիտորդական առաքելության մեխանիզմների արդյունավետ ընդլայնման մասին պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը հրաժարվում է այդ պայմանավորվածություններից։ Սանկտ Պետերբուրգից հետո բանակցությունները նորից հայտնվել էին փակուղում։
Անցած տարվա վերջին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումից հետո Մամեդյարովը նույնիսկ աննախադեպ հայտարարություն էր արել՝ ասելով, որ այնքան էլ գոհ չէ Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումից։ Այս տարի, սակայն, Մոսկվան շարունակել է Ղարաբաղի հարցով բանակցությունները թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ։
Ուշագրավ են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ շուրջ երկու շաբաթ առաջ արած հայտարարությունները։ Սոլովյովը, հիշեցնենք, ասել էր, թե Ալիևն այսօր «տարանջատում է Ղարաբաղի և Ղարաբաղի շուրջ շրջանների հարցերը», և «դա կարող է շատ հետաքրքիր լինել Ռուսաստանի համար»։
Սոլովյովն ասել է նաև, որ Եվրասիական միությանը Ադրբեջանի անդամակցությունը Ալիևը կապում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Ալիևի հետ հանդիպումից հետո ռուսաստանցի լրագրողը հայտարարել է՝ «հնարավոր է, որ Ադրբեջանն անդամակցի Եվրասիական միությանը»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է