Բաքվի մետրոպոլիտենի կայարանը անվանակոչված է ի պատիվ Բաքուն նվաճած և բաքվեցիներին սրի քաշած իրանական արքայից արքայի
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական ինքնության հակասականության և արհեստականության ցուցիչներից մեկն էլ այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ Բաքվի բռնապետը այցելել է այդ քաղաքի մետրոպոլիտենի «Շահ Իսմայիլ Խաթայի» վերանորոգված կայարան։
Նախ՝ Սեֆյան Իսմայիլ Ա-ն, ըստ էության, շիայական իրանական կայսրության հիմնադիրը և արքայից արքան էր, երկրորդը՝ հենց այս իրանական շահը երկու անգամ պաշարել և գրավել է Բաքուն՝ հատկապես 1-ին դեպքում արյան մեջ խեղդելով տեղի բնակիչների անհնազանդությունը, իսկ նրա հաջորդ Թահմասպ Ա-ն ողջ Շիրվանն՝ այդ թվում նաև Բաքուն միացրել է Իրանին։
Ստացվում է, որ Բաքվի մետրոպոլիտենի վերակառուցված կայարանը, որտեղ այցելել է նաև Ի․ Ալիևը, անվանակոչված է ի պատիվ Բաքուն նվաճած և բաքվեցիներին սրի քաշած իրանական արքայից արքայի։
Դե, Ադրբեջանում պնդում են թե Սեֆյանները ադրբեջանական արքայատոհմ են, բայց դա, իհարկե, հայտնի անեկդոտի «դու էլ ասա» սկզբունքով է։
#բիզիմդիր
#Ադրբեջանկոչեցյալը»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն