Ով է «գործ տվող», ով՝ ոչ․ ԱԺ-ում կրքերը թեժ էին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված նախագիծը սպասվածից ավելի բուռն քննարկման արժանացավ` փոխադարձ մեղադրանքներով և ԱԺ միջանցքում շարունակություն ունենալով:
Խոսքը իր համահեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծին է վերաբերում, որն էլ նշանակում է խախտումներն օնլայն ռեժիմով ոստիկանությանը փոխանցել:
Եվ հետաքրքիր է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները սա համարեցին գործ տալու նախագիծ, որի արձագանքն ու ելույթները լարեցին իրավիճակը: ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանն այս նախագիծը բարոյականությունից զուրկ էր որակել։ Ի պատասխան` Գաբրիելյանը նշեց. «Եթե խնդիրը արձանագրելը գործ տալ է, ապա, հարգելի՛ ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»։ Եվ քանի որ սա վերջին ելույթն էր, իրավիճակը լարված մնաց նաև ԱԺ միջանցքում:
Այս իրավիճակը հիշեցրեց դեռևս նախորդ գումարման խորհրդարանում արձանագրված հայտնի դեպքը, երբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, անդրադառնալով ազդարարի ինստիտուտին, այն գործ տալ էր համարել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն