Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Հարգանքս Մհեր Գրիգորյանին, ով մինչեւ վերջ փորձեց բացատրել, որ սա ծայրահեղ վտանգավոր նախագիծ է. Արփինե Հովհաննիսյան

Երեկ Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.


«Նախ ուզում եմ հարգանքս արտահայտել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վարքագծի վերաբերյալ (չգիտեմ իր թիմում դա լավ կընդունեն թե վատ), ով մինչեւ վերջ փորձեց բացատրել, որ սա ծայրահեղ վտանգավոր նախագիծ է պետության համար` հավատարիմ մնալով ոլորտի գիտակի իր կոչմանը: Ինքը գիտի՝ ինչ հետեւանքներ է սա առաջացնելու՝ ավանդները հանելուց մինչեւ չեղած ներդրումների տեսական հեռանկարի կորուստ:

Մտորումների մեծ տեղիք տվեց Կառավարության նիստում ծավալված քննարկումը։

• Այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ մասնագիտական բաներ չի հասկանում, դարձել է իրերի սովորական ընթացք։ Վարչապետը ինքն էլ ընդունում է, որ բանկային համակարգը բարդ է, եւ նախագիծը քննարկում է այն օրինակներով, որ իր համար ամենահեշտ հասանելին է՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը։ Բարդ խնդիրը պարզ օրինակի վրա են պրոյեկտում ու սկսում քննարկել: Սա Էպիկ ոչ կոմպետենտություն է:

Այսինքն՝ վարչապետը հավանություն է տալիս կարգավորումների, որոնց հեռահար ազդեցության վերաբերյալ չունի պատկերացում։ Բա փորձաքննություն չե՞ք ուզում անել, բա համալիր ո՞վ պետք է քննարկի: Իրեն իրոք համոզել են, որ դա կապ ունի կոռուպցիայի հետ, ինքն էլ հավատացել է ու դա կրկնում է: Ուրեմն, այս մարդիկ կոռուպցիոն են համարել օրինակ ծովային միջավայրի աղտոտումը ու այդպիսի չեն համարել ապօրինի որսը, որն ամբողջ աշխարհում համարվում է կազմակերպված հանցավորության դրսեւորումներից մեկը: Որտե՞ղ է ձեր տրամաբանությունը:

• Այն, որ գլխավոր դատախազը եւ քննչական կոմիտեի նախագահն իրենց ողջ էությամբ կողմ են նախագծին, դա եւս զարմանալու առիթ չէ։ Ո՞ր իրավապահ համակարգի ներկայացուցիչը չէր ցանկանա քիթը մտցնել ուրիշի բանկային հաշիվներ ու առանց նվազագույն ջանք թափելու տեղեկություններ իմանալ: Ի դեպ, օրինակ գլխավոր դատախազին ԱԺ-ում ներկայացված մեղադրանքների լույսի ներքո, գուցե արժե՞ հրապարակել սեփական բանկային հաշիվները ու մարդկանց համար դառնալ առավել համոզիչ։

• Այն, որ այս նախագծի գոյության համար պայքարում է արդարադատության նախարարությունը առավել քան զարմանալի չէ, քանի որ երիտասարդ նախարարը սիրում է ամեն ինչ ձեւել իր փոքրիկ փորձառությանը համապատասխան։ Օրինակ, եթե ՊԵԿ-ում չհարուցված գործի պայմաններում ֆինանսական դիտարկումների կենտրոնից կարելի է ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, հիմա էլ կարելի է բերել այդ տրամաբանությանը համապատասխանող նախագիծ։

Ամենատարակուսելին այս ամբողջ պատմության մեջ կենտրոնական բանկի նախագահի թույլ եւ կրավորական կեցվածքն է, որը դեռ պատասխանած չլինելով այն հարցին, թե ինչպես են վարչապետի ձեռքում հայտնվում տարբեր բանկային տվյալները, այս քննարկման ընթացքում ունեցավ ընդամենը էպիզոդիկ դերակատարում՝ ամբողջությամբ պաշտպանելով Կառավարության դիրքորոշումը։ Տպավորություն էր, որ Արթուր Ջավադյանը Կենտրոնական բանկի նախագահը չէ, ու նրա գլխավորած մարմինը չէ, որ պատասխանատու է երկրի ֆինանսական կայության համար։

Երաշխիքների մասով մի բան եմ ուզում նշել….հատկապես Կենտրոնական բանկում աշխատող պարկեշտ ու գործին նվիրյալ ընկերներիս` բացի այն, որ միակողմանի եք ներկայացրել ու ապահովել միայն ֆորմալ, առերեւույթ հավասարակշռվածություն, դուք իրոք համարում եք, որ սա նպատակին է ծառայելու ու չի չարաշահվելո՞ւ։

Իրականում մի բան եմ ուզում ասել….ափսոս, պարոնայք, շատ ափսոս»: