Օրինական ուժ՝ ապօրինությանը
Բանկային գաղտնիքի վերացման աղմկահարույց օրինագիծն ընդամենը փորձ է օրինական ուժ տալ ապօրինությանը։
Բանն այն է, որ պաշտպանյալը վաղուց էր ինքնախոստովանական ելույթներ ու ստատուսներ ներկայացրել, որոնցից պարզ էր դառնում, որ Հայաստանում դե ֆակտո վերացած է բանկային գաղտնիքը։
Նա հանուն շոուի ստացման հրապարակավ խոսում էր, թե ով ինչքան փող ունի բանկային հաշվի վրա կամ ինչքան վարկ է մարում։
Հիմա պաշտպանյալը պարզապես ուզում է օրինական տեսք տալ արդեն իսկ իրականացրած ապօրինությանը։
Թե ինչ ավերածությունների կբերի այս օրինագծի կյանքի կոչումը ոչ միայն բանկային համակարգում, այլ նաև ամբողջ տնտեսության մեջ, դժվար չէ պատկերացնելը։
Եթե անգրագետ պողոսներին թվում է, թե դա միայն հարուստներին է առնչվելու և փողը նրանցից խլելու են ու իրենց բաժանեն, ապա չարաչար սխալվում են։
Բոլշևիկներն էլ սկսեցին կուլակաթափ անել հարուստներին, հետո հասան արդեն 2 կով և 3 ոչխար ունեցողներին։ Նրանք ոչ միայն հողը գյուղացուն չտվեցին ու չտվեցին գործարանը բանվորներին, այլ ճիշտ հակառակը՝ գյուղացուն հանձնեցին հողին, իսկ բանվորներին ստրկացրեցին գործարանային աշխատանքի շրջանակներում։ Արդյունքում՝ Ռուսաստանում կուլակաթափությունից հետո սով սկսվեց, և այնտեղի պողոսները կա՛մ մեռան, կա՛մ գնդակահարվեցին սովետներից արդարացի բողոքելու համար, կամ էլ համակերպվեցին դաժան պայմանների հետ ու ստիպված մոռացան, թե ինչու էին աջակցել հեղափոխությանը։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն