Իր հանցավոր հրամանի համար Նիկոլը ոչ մի պատասխանատվություն չկրեց
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, առավոտյան, ՀՀ իշխանությունները խոստովանեցին, որ տխրահռչակ գաղտնալսումը, որից բխում էր, որ ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարները քննարկում էին Խաչատուրովին ձերբակալելն ու դատավորի վրա ճնշում գործադրելը, որում Սասուն Խաչատրյանը բացահայտեց Վահե Գրիգորյանին որպես իր «գրպանի փորձագետ», իրական է։
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, արդեն երեկոյան, Նիկոլը Դավիթաշենում Հայկ Մարությանի նախընտրական ցույցի ժամանակ ճվճվում էր օլիգարխների թիկնազորներն ու գաղտնալսումը իրագործած «հատուկ ծառայությունները» ասֆալտին փռելու մասին։
Իրականում գաղտնալսումը իրագործողներին այդպես էլ չհայտնաբերեցին, իր հանցավոր հրամանի համար Նիկոլը ոչ մի պատասխանատվություն չկրեց (խնդալու բան եմ ասում, չէ՞), խայտառակությունը մոռացվեց, անցավ, գնաց։
Ուշագրավ է, որ որևէ լրատվամիջոց՝ ո՛չ իշխանական (դե սա բնական է, որ իրենք «մոռացել» են), ո՛չ չեզոք, ո՛չ էլ նույնիսկ ընդդիմադիր այսօր չհիշեցրեց ՀՀ հպարտ քաղաքացիներին այդ բավականին հիշարժան ելույթի մասին։
Երկու օր առաջ հաղորդման էի, ասացի, որ լրատվամիջոցները կոլեկտիվ հիշողության կրիչի / ձևավորողի իրենց ֆունկցիան չեն կատարում։ Սա ասածիս վառ օրինակ է։
ԶԼՄ-ները չեն հիշեցնում, ես կհիշեցնեմ։ Նայե՛ք, հիշե՛ք։ Տեսանյութը՝ մեկնաբանությամբ։
#կոլեկտիվՉՀիշողություն
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն