Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Հանքի բացման դեմ ծավալվող հանրային դիմադրությունը հայրենի եզերքի ինքնապահպանության առողջ բնազդի դրսևորում է

Հարգելի Նիկոլ Փաշինյան,
Նախագահ Հայաստանի կառավարության,
-------------------------------------------------------
եթե թույլ տաք, կներկայացնեմ իմ մի քանի նկատառումները Ամուլսարի շահագործման վերաբերյալ Ձեր վերջին ելույթի առթիվ:

1. Նախ ցանկանում եմ մեկ անգամ ևս հաստատել, որ հանքի բացման դեմ ծավալվող հանրային դիմադրությունը ոչ կամակորություն է, ոչ կառավարության դեմ ընվզելու պատրվակ, ոչ էլ, առավել ևս, ինչ-որ երևակայական «հակահեղափոխական ուժերի» սադրանք: Այդ դիմադրությունը հայրենի եզերքի ինքնապահպանության առողջ բնազդի դրսևորում է, իմաստավորված բնապահպանական, իրավապաշտպան և գիտական հանրության ներկայացրած համոզիչ փաստարկներով: Այդ դիմադրությունը Հայաստան-օրգանիզմի ունեցած դեռևս կենսունակ իմունիտետի վկայությունն է:

2. «Բա ինչ կասեն..» , «Բա ինչ կլինի, եթե...» ու նման կարգի մտահոգությունները և «անմեղ-մեղավորի» կեցվածքը նոր կառավարության կողմից, չեն դիմանում որևէ առողջ քննադատության: Ասում եք - բա շահագործող կողմը չի հարցնի՞, բա ինչու եք հանդուրժում Հայաստանի մնացյալ բաց հանքերի գործունեությունը, չէ որ նրանք հենց հիմա բնապահպանական աղետների աղբյուր են: Սա, կներեք, օտարին սազական հարցադրում է. իբրև «մի աղետ ավելի, մի աղետ պակաս, ձեր ողջախոհությունը հենց Ամուլսարի վրա բռնե՞ց»: Թանկագին Նիկոլ, այն, որ Հայաստանի ընդերքը օտարները հոշոտել են բորենիների նման, միթե ողջամիտ փաստարկ է նոր բորենիների մոտիկ թողնելու համար:

3. Բայց այս «մտավախությունը» մեկ անգամ ևս հուշում է, որ «Ամուլսարի հարցը» կարող է լուծում ստանալ միայն և միայն Հայաստանի հանրապետության ընդերքի և հանքարդյունաբերական ձեռնարկությունների կարգավիճակի օրենսդրական բարեփոխումների համատեքստում:

4. Նախկինում առաջարկել եմ, հիմա էլ պնդում եմ - այս խնդրի լուծումը պետք է հետաձգել առնվազն 6-8 ամսով, իսկ այդ ընթացքում խորհրդարանին առաջարկել հանդես գալու Հայաստանի ընդերքի և հանքարդյունաբերության բարեփոխման վերաբերյալ օրենքի (ընդերքի ռեֆորմի) նախագծով:

5. Հարգելի վարչապետ, թույլ տվեք նկատել, որ «Ամուլսարի մերժումը վանելու է ներդնողներին» չարչրկված բանաձևը սովորական դեմագոգիա է, որը հասարակության ուշադրությունը շեղում է Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող և օտարերկրյա ներդնողներին վանող իրական պատճառներից - օտարված, կոռուպցիայի մեջ թաղված էներգետիկ համակարգ, օտարված և ավերված հաղորդակցության միջոցներ, անկատար բանկային համակարգ, դեֆորմացված դատա-իրավական ոլորտ և այլն: Ներդնողը Ամուլսարի հարցին չի նայելու, այլ այն տխուր իրողությանը, որ Հայաստանը երկաթուղի չունի, նորմալ ճանապարհներ չունի. ինչ է - պիտի նոր թալանչիներ գա՞ն «ներդնողի» դիմակի տակ: Կներեք, եղածներն էլ բավական են:

Համբերություն և ողջախոհություն եմ մաղթում Ձեզ:

Դոկտ. Վարդգես Դավթյան