Գոյատևման համար խելք պետք չէ
Աստծո կողմից աշխարհը, ծովերը, կենդանիները, մարդկանց ստեղծելուց հետո, որոշակի ժամանակներ անց, մարդիկ բաժանվեցին ազգերի և տարածվեցին ողջ աշխարհով։ Այս ամենը տեսնելով Աստված որոշեց՝ առանց խտրական վերաբերմունքի, հավասար չափաբաժիններով խելք բաժանել բոլոր ազգերին։
Աստծո ներկայացուցիչ Գաբրիել Հրեշտակապետը հրապարակում է Աստծո հրովարտակը և հրավիրում բոլոր ազգերի ներկայացուցիչներին հայտարարված օրը գալ և ստանալ իրենց հասանելիք խելքաբաժինը։ Նշված օրը բոլոր ազգերի ներկայացուցիչները վաղ առավոտից հերթի են կանգնում, իրենց խելքի բաժինը ստանալու համար։ Սակայն հերթում բացակայում էր հայ ազգի ներկայացուցիչը։ Հայերը զբաղվում էին իրենց առօրյա գործերով՝ առևտուր, բամբասանք, նախանձ, չարախոսություն, կուսակցական պայքար, պառակտում, կռիվ, թե որ խմբի ներկայացուցիչը պետք է գնա Հրեշտակապետի մոտ։
Երեկոյան, վերջապես, երբ բոլոր ազգերի ներկայացուցիչներն արդեն ստանալով իրենց խելքի բաժինը հեռացել էին, հայերի մեծամասնության ներկայացուցիչը մոտենում է Գաբրիել Հրեշտակապետին, մոտեցնում խելքի տարան։ Հրեշտակապետը շերեփը մտցնում է խելքի հսկայական կաթսան․․․ և միայն չրխկոց, խելքը վերջացել է։ Գաբրիելն այլայլված դիմում է Աստծուն․
-Տեր Աստված, մի շերեփ խելք էլ տուր, բաժին տանք հայերին, այս ազգը մի կերպ գոյատևում է։
Լսվում է Աստծո պատասխանը․
-ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԽԵԼՔ ՊԵՏՔ ՉԷ։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն