Լկտի սուտ է (տեսանյութ)
Այն, ինչ հրապարակվել է այսօր մամուլում, որը բոլոր կայքերը տարածել են, թե նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջոցով աշխատում են «Լուսավոր Հայաստան»-ի հետ, որ տապալեն Նիկոլ Փաշինյանին, լկտի սուտ է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կա սուտ, նորմալ սուտ, ապատեղկատվություն և լկտի սուտ: Դա լկտի սուտ է, մեզ համար անցյալի էջն ամբողջությամբ փակված էջ է, և անցյալի էջը փակած լինելով՝ չենք պատկերցնում մեզ նման տիրույթներում, ինչի մասին խոսվում է, ներկայացվում: Թող այդ մարդիկ հանգիստ նստեն իրենց տեղները և որևէ կերպ չփորձեն մեզ վրա ցեխ շպրտել: Մանկապարտեզ սեփականաշնորհողները և նախկին ռեժիմի ներկայացուցիչները որևէ կերպ որևէ շանս չեն կարող ունենալ»,-ասաց Մարուքյանը:
ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ Հայաստանում ընտրությունների միջոցով ձևավորվել է լեգիտիմ խորհրադարան և կառավարություն: «Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետ մինչև հաջորդ ընտրությունները, մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները՝ 2023 թ.-ը, հետևաբար, իզուր վերև-ներքև մի թռեք, ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է և ամեն բան ընտրությունների միջոցով է որոշվում»,-ասաց նա:
Մարուքյանն անդրադաձավ նաև այն հայտարարություններին, թե վարչապետի նշած գաղտնի զեկույց գոյություն չունի: «Նախկին թալանչի մանկապարտազներ սեփականաշնորհող իշխանությունների տարբեր տրամաչափի գործիչներ նշում էին, որ գաղտնի զեկույցը գոյություն չունի: Զեկույցին, որ հույժ գաղտնի է, ես ծանոթացել եմ և պնդում եմ, որ այդ զեկույցը գոյություն ունի: Իսկ թե ինչի՞ մասին է, ի՞նչ պետք է արվի, ըստ էության, մեր մասին է գրված, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀ-ն և ինչ անելքիներ կան: Մենք այդ անելքիներն անելու ենք և ՀՀ-ն տանելու ենք առաջ, որևէ բան մեզ ուղղակի չի կասեցնելու»,-ասաց նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ