Հայաստանի իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով ցույց է տալիս իր հակակրանքը Ռուսաստանի նկատմամբ. Արթուր Ղազինյան
Իշխանության ներսում որոշ ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Ռուսաստանի նախագահի Հայաստան սպասվող այցից առաջ Հայաստանի իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով ցույց է տալիս իր հակակրանքը Ռուսաստանի նկատմամբ, որի վառ վկայությունն են ֆրանսիական մամուլում Փաշինյանի արտահայտած մտքերը Ռուսաստանի նկատմամբ, հետախուզման մեջ գտնվող ռուս ֆաշիստին փախստականի կարգավիճակ տրամադրելը, էլ չեմ խոսում մինչ այս պահը ՀՀ իշխանությունների կողմից ընդգծված հակառուսական գործողությունները։
Արդեն մի քանի անգամ նշել եմ, որ հայկական «հեղափոխությունը» ունի արտաքին հովանավորներ, իսկ ձեւով եւ բովանդակությամբ շատ նման է վրացական վարդերի հեղափոխությանը։
Մեծ վտանգ կա, որ Ռուսաստանի եւ ռադիկալ գլոբալիստների միջեւ օրեցօր խորացող հակամարտությունը, որն իր դաժան հետեւանքներն ունեցավ Ուկրաինայի եւ Վրաստանի վրա, կարող է տեղափոխվել Հայաստան»,–նշել է նա։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն