Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումն Արցախի անկախության տոնի առիթով՝ գիշերային վատ երազ էր. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումն Արցախի անկախության տոնի առիթով՝ գիշերային վատ երազ էր: Հայաստանի Հանրապետությունն արցախյան բանակցություններում այսօր ներկայացնող Նիկոլ Փաշինյանը գրել է, որ «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»:

Քաղաքական, դիվանագիտական, փորձագիտական ու լրագրողական շրջանակներին ամենայն մանրամասնությամբ հայտնի է, որ Արցախի անկախության հռչակման գործընթացի, արցախյան ողջ գոյամարտի իրավական ապահովման, ապա նաև բանակցային քսանհինգամյա այս ողջ ընթացքում անկյունաքարային նշանակության մեր հիմնական ու անխոցելի պնդումը եղել է այն, որ Արցախն իր անկախությունը հռչակել է ժամանակին գործող ԽՍՀՄ Սահմանադրության և օրենադրության տառին համապատասխան (բացի միջազգային իրավունքի ծանրակշիռ աղբյուրները) և իր անկախությունը ձեռք է բերել ճիշտ նույն իրավական հիմքերով ու ընթացակարգով, ինչ Ադրբեջանի Հանրապետությունը:

Ուստի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ թե անջատվել է Սովետական Ադրբեջանից կամ իր անկախությունը հռչակել է ոչ թե Սովետական Ադրբեջանից, ինչպես, ցավոք, գրում է Նիկոլ Փաշինյանը, այլ այն ձեռք է բերել իրավական տեսանկյունից անխոցելի ճանապարհով, ճիշտ Ադրբեջանի ու խորհրդային այլ հանրապետությունների նման` խորհրդային սահմանադրության և օրենսդրության պահանջների ու ընթացակարգերի տառին համապատասխան:

«Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման» իրավական հիմնավորումներ ոչ միայն մենք չունենք, այլ դա հենց այն ծուղակն է, այն ուղղությունն է, այն տրամաբանությունն է, ինչ տասնամյակներ շարունակ պնդել ու պնդում է Ադրբեջանը` կասկածի տակ դնելով Արցախի անկախության կամ նրա միջազգային հնարավոր ճանաչման օրինականությունը` որպես հիմնական կռվան օգտագործելով այն փաստարկը, որ ո՛չ Ադրբեջանական ՍՍՀ-ի և ո՛չ էլ արդեն Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունները չեն նախատեսել ընթացակարգեր նրա «մասը հանդիսացող տարածքի» անջատման ու անկախացման` առանց իր ողջ տարածքում այդ հարցով հանրաքվեի անցկացման, ուստիև խախտվել է իր երկրի «տարածքային ամբողջականությունը»: Ի դեպ, նույն տրամաբանությունն է ընկած եղել նաև արցախյան խնդրի շուրջ Ադրբեջանի բանակցային ողջ ճարտարապետության հիմքում` կապված արդեն Արցախի կարգավիճակի ամրագրման, ապագա հնարավոր հանրաքվեի և հարակից այլ հանգամանքների հետ:

Այս ամենը քաջ հայտնի է խնդրին լավատեղյակ բոլորին, նախևառաջ` մեր դիվանագետներին:

Դժվար է կռահել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, թե, նման մի «անմեղ» գրառմամբ, բացի պատմական ու իրավական փաստերի անթույլատրելի ու հակահայ աղավաղումից, ինչ մեծ հարված է հասցնում հայկական կողմերի բանակցային դիրքերին, և ինչպես այն կարող է օգտագործվել Ադրբեջանի կամ միջնորդ համանախագահների կողմից նույն բանակցային գործընթացում:

Ես չգիտեմ, թե արդյո՞ք մեր արտգործնապարարությունը կամ վարչապետի աշխատակազմն ունի փաստարկների փաթեթ, մշակումներ, որոնք կապացուցեին «Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման» իրավական անխոցելիությունը: Վստահաբար, դրանք չկան: Ենթադրում եմ, որ խնդրին քաջատեղյակ բոլոր շրջանակները, այդ թվում և մեր արտգործնախարարությունը, այս գրառումից պիտի, որ ապշահար եղած լինեն: Այս ամենը ոչ թե պատմական, այլ քաղաքական գերկարևոր նշանակության հարցեր են, որն առնչվում է արցախյան կարգավորմանը:

Պետության դե ֆակտո առաջին դեմքի կողմից մեր ազգային օրակարգի ամենակարևոր խնդրի մասին նման չկշռադատված միտքն իր անլրջությամբ աննախադեպ է` հնարավոր չափազանց վտանգավոր հետևանքներով:

Խոսքը կա՛մ գիտակցված պետական դավաճանության կա՛մ անթույլատրելի վրիպման կամ պարզապես պետություն ղեկավարելու և այն միջազգային հարթակներում ներկայացնելու կործանարար անպիտանիության մասին է:

Իրեն հարգող արտաքին գործերի նախարարը կա՛մ պիտի հիմնավորի Նիկոլ Փաշինյանի արցախյան «know-how»-ն կա՛մ պիտի հրաժարական տա` վերահաստատելով իր մասնագիտական աժանապատվությունը»: