Երբ գեներալ կոչվածը անմեղսունակ է
Սպասում էի, որ Վաղարշակ Հարությունյանը զինվորականի իր կոչումը վերականգնելու դիմաց հրապարակային ,,երախտապարտ,, է լինելու Ն.Փաշինյանին… Բայց այսքան ծնկաչոք, զինվորականի պատիվն այսքան անարգող, անմեղսունակին հատուկ այսքան արհեստական ժպիտով…
Ժամանակակիցները կհիշեն, որ ժամանակի ռազմաքաղաքական էլիտան հիմնականում լուրջ չեր ընդունում Վ.Հարությունյանի` նախարար լինելու փաստը: Իրակականում Վազգեն Սարգսյանն էր Պաշտպանության նախարարը և այդ կարգավիճակում Վ.Հարությունյանը հայտնվել էր բոլորովին այլ հատկանիշների շնորհիվ: Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է, և այս գեներալ կոչվածը, օգտվելով երկրորդ նախագահի այսօրվա կարգավիճակից, առյուծ է կտրել… Երեկ 1in.am-ին տված բամբասանք-հարցազրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 27-ի դեպքերին և բացահայտ խեղաթյուրելով փաստերը /առաջիկայում, որպես դահլիճում ներկա գտնվողի, մանրամասն կանդրադառնամ հոկտեմբերի 27-ին/, հիմնական ուղերձը` բա թե շնորհակալ եմ մեծարգո պարոն Փաշինյան` կոչումս վերականգնելու համար, ես երախտամոռ չեմ… խոստանում եմ առաջիկայում էլ նոր ,,բացահայտումներով,, հանդես գալ…
Հոկտեմբերի 27-ի առիթով Ռ.Քոչարյանի ակնհայտ սխալներից մեկն այն էր, երբ իշխանատենչ-կարիերիստների մի խմբակ, որոնց թվում նաև Վ.Հարությունյանը, օգտագործելով Վազգեն Սարգսյանի հետ իրենց մտերմությունը և, անբարոյականներին վայել անտեսելով փաստը, որ Վազգենի անշնչացած տաք մարմինը դեռևս նիստերի դահլիճում է, նախագահ Քոչարյանին ներկայացրեց ցուցակ-վերջնագիր` իշխանությունը զավթելու պահանջով: Քոչարյանը պետության ղեկավարին և տղամարդուն վայել պահվածքով դուրս վռնդեց սենյակից /ներկա եմ եղել/: Բայց նախագահը պարտավոր էր այս փաստի առիթով ,,պետական հեղաշրջման փորձի,,-ի հիմքերով քրեական գործ հարուցեր, ինչը չարվեց… Եվ Վ.Հարությունյանը այսօր յուրովի շնորհակալություն է հայտնում երկրորդ նախագահին և շնորհավորում ծնունդը…
Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը և բոլորատեսակ դավադիրները, քծնողները, սրբությունը կորցրած իշխանատենչներն ու հոգեկան խնդիրներ ունեցող պոպուլիստները կստանան իրենց իրական գնահատականը:
Շնորհավոր ծնունդդ, պարոն Քոչարյան:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն