Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Հայաստան

Տիկին Գալոյանը (ուշադրություն, պարոն Գոգյան) պնդում է, որ մածունը սև է․ ՀՊՏՀ ուսանողները՝ կրկին գրագողության մասին

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը չգիտի, որ հոդվածները գիտական աշխատանք են, և չի պատկերացնում, թե ինչ ցուցանիշ է օրիգինալության աստիճանը։ Այս մասին հայտարարություն են տարածել ՀՊՏՀ ուսաոնղները՝ պնդելով, որ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը գրագողություն է արել։

Հայտարարության տեքստը՝ ստորեւ․

«Արտագրության տասնյակ դեպքերի բացահայտմանն ի պատասխան ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանն այսօր նշեց, որ չի պատրաստվում պատերազմել ուսանողների հետ: Հարգելի տիկին Գալոյան, ուսանողները նշել էին, որ որևէ կերպ չեն ուզում վնասել Ձեզ և Ձեր հեղինակությանը: Դուք մեր բացահայտումը որակել եք՝ որպես Ձեզ ուղղված մեղադրանք, մինչդեռ մենք հստակ արտահայտել ենք, որ ուզում ենք ցույց տալ խնդրի համակարգային բնույթը, որի համար միայն մեկ մարդ չպետք է տուժի: Մենք անընդունելի և ռեկտորին ոչ հարիր ենք համարում ուսանողների հետ պատերազմելու կամ չպատերազմելու Ձեր միտքը: Մեր ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի շուրթերից նման արտահայտություն դժվարանում ենք նույնիսկ պատկերացնել:

Տիկին Գալոյանը նշում է, որ բացահայտված փաստերը կապված են ոչ թե գիտական աշխատանքի, այլ հոդվածների հետ: Հարգելի տիկին Գալոյան, Դուք իրո՞ք կարծում եք, որ գիտական հոդվածները գիտական աշխատանք չեն: Ձեր հոդվածներն ամփոփում են Ձեր գիտական արդյունքները: Դուք ներկայացնում եք հոդվածներ պրոֆեսորի կոչում ստանալու համար: Կասկածի տակ է դրվում Ձեր գիտական աստիճանը, թե կոչումը՝ էական չէ:

Տիկին Գալոյանը նշում է, որ գտնվածն արտագրություն չէ, քանի որ ինքն ունի հարդ-քոփիներ, որտեղից որ դրանք գրել է: Տիկին Գալոյան, մենք հրապարակային ներողություն ենք խնդրում: Մենք սխալ էինք. Դուք արտագրել եք ոչ թե մկնիկի չորս հարվածով, այլ բավական շատ տանջվելով հարդ-քոփիից:

Տիկին Գալոյանը բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ է օրիգինալության աստիճանը կամ էլ փորձում է թյուրիմացության մեջ գցել բոլորին: Օրիգինալության աստիճանը (originality report) հոդվածի արտագրած և չարտագրած մասերի հարաբերակցությունը կամ սեփական ջանքերով շարադրածի մասնաբաժինը չէ: Եթե օրիգինալության աստիճանը 95 տոկոս է, դա չի նշանակում, որ միայն 5 տոկոսն է վերցված ուրիշ հեղինակներից: Դա միայն նշանակում է, որ 5 տոկոսը մեջբերված է և տրված է պատշաճ հղում: Եթե մենք գտել ենք երեք էջանոց հոդվածում մի ամբողջ արտագրված էջ, ապա այդ հոդվածում գրագողությունը առնվազն 33 տոկոս է: Այդ նույն հոդվածի օրիգինալության աստիճանը, եթե պատշաճ հղումներ տրված չեն, կարող է լինել նույնիսկ հարյուր տոկոս:

Մենք, ՀՊՏՀ ուսանողներս, տիկին Գալոյանի արձագանքից դրդված հարկ ենք համարում նշել մեր կողմից կարևորվող մի քանի հանգամանք: Նախ՝ Ռուբեն Հայրապետյանը միանգամից ազնվորեն ընդունել է, որ իր ատենախոսության մեջ առկա են խնդիրներ, մինչդեռ տիկին Գալոյանը (ուշադրություն, պարոն Սմբատ Գոգյան) պնդում է, որ մածունը սև է: Բացի այդ՝ պարոն Հայրապետյանի ատենախոսության խնդիրները բարձրաձայնում էին մի խումբ դասախոսներ, ովքեր ունեին սեփական զբաղվածությունն ապահովելու խնդիր, մինչդեռ տիկին Գալոյանի ատենախոսության խնդիրները բարձրաձայնում ենք մենք՝ կրթության համար մեկ շահառուներս, հանուն որակյան կրթության մեր սահմանադրական իրավունքի:

Հ.Գ.: Հարգելի տիկին Գալոյան, Դուք նշել եք, որ դասախոսների բեռնվածությունները որոշված են. խնդրում ենք հրապարակել այն դասախոսների անունները, ովքեր դասավանդելու են 2019-2020 ուսումնական տարում:»