Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Չի կարելի «դուխով» ոչինչ անել

 

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որոշեցի գրել...

Գրում եմ ոչ թե որպես սև կամ սպիտակ, ոչ թե որպես հին կամ նոր, այլ որպես Կարեն Քոչարյան, որը եղել է, կա և կմնա ՀՀ շարքային քաղաքացի: Ով այս երկրում ապրել է խորհրդային ժամանակահատվածից մինչ օրս և քիչ թե շատ ինչ-որ ճանապարհ է անցել:

ԴԻՄՈՒՄ ԵՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:

Տղերք, եկել է գործ անելու ժամանակը: Պոպուլիզմը անցյալ տարվա ռեպերտուարն էր: Հավատացեք, չեմ չարախնդում, չեմ քննադատում, չեմ ուզում, որ այս իշխանությունը ձախողվի, ոչ ռոբերտական եմ, ոչ էլ սերժական: Ավելին, ուզում եմ, որ այս իշխանությունն ունենա ամենամեծ հաջողությունները: Ոչ թե նրա համար, որ ես նիկոլական եմ, այլ շատ ավելի մերկանտիլ նկատառումներով՝ որպեսզի իմ երեխաները ապրեն նորմալ, կայացած և առաջադեմ երկրում (ինձ ճանաչողները սրա մասին գիտեն շատ վաղուց): Իսկ դրա համար պետք է չվախենալ պատասխանատվությունից, սովորել որոշում ընդունել և, որ ամենակարևորն է, այդ որոշումները կյանքի կոչել: Այդ որոշումների մեջ կարող են լինել նաև սխալնել: Մի՛ վախեցեք սխալվելուց: Չի սխալվում միայն նա, ով ՈՉԻՆՉ չի անում:

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԴՈՒԽՈՎ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼ:

Այսօր արդեն հներին բռնելով ոչնչի չեք հասնի, որովհետև խաղի կանոնները, դեռ անցյալ տարի, հենց դուք եք սահմանել, երբ մի քանի օլիգարխների բռնելուց հետո բաց էիք թողնում՝ վնասը փոխհատուցելուց հետո (կարծում եմ օրինակներ բերելու կարիքը չկա): Եվ ճիշտ էիք անում, որովհետև այս կամ այն օլիգարխի կամ բիզնեսմենի նստելով երկրի և ժողովրդի վիճակը չի լավանալու: Ավելի լավ է նրանց առջև խնդիր դնել (կամ ստիպել, դուք ինձանից լավ գիտեք ձևերը) կապիտալ ներդրումներ անել և աշխատատեղեր ստեղծել: Չեմ ուզում խոսել ժողովրդի անունից (ինչպես դա անում եմ գրեթե բոլորը), բայց հավատացեք, շատերին արդեն չի հետաքրքրում ով ում բռնեց: Անգամ եթե այսօր Սերժին բռնեք դա ունենալու է 1-2 օրվա լրատվական էֆեկտ: ՈՉ ԱՎԵԼԻՆ: Նրանք վերադարձել են իրենց առօրյային, իրենց ընտանիքներին և ուզում են պարզապես լավ ապրել: Այն, որ բարքերի առումով երկրում շատ բան է փոխվել, ոչ ոք չի կարող հերքել: Բայց կրկնում եմ՝ ԿԱՇԱՌՔ ՉՎԵՐՑՆԵԼԸ երկրի զարգացման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Սահմանեք հստակ խաղի կանոններ, որոնք պարտադիր կլինեն բոլորի համար: Հավատացեք այդ կանոններին հետևում են նաև դրսի ներդրողները:


Եվ մի բան էլ. սովորեք լսել: Լսել բոլոր մասնագետներին և պրոֆեսիոնալներին: Անգամ, եթե այդ մասնագետները ձեզ քննադատում են կամ այլ ճամբարից են: Անպայման չէ, կյանքի կոչեք նրանց ասածները: ԲԱՅՑ ԼՍԵՔ: Ֆեյսբուքն այս իմաստով ապագա չէ: Ֆեյսբուքի օգտատերերի մեծ մասը ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍՆԱԳԵՏ Է: Իսկ դա նշանակում է, որ ոչ մի բանի մասնագետ չէ: Մի վախեցեք ՀԿ-ների ճնշումներից: Դա նրանց գործն է: Իսկ ձեր գործը աշխատելն է: Օրինակ՝ ուժային կառույցները չեն կարող ՔՆՔՈՒՇ լինել: Այդ կառույցները նրա համար են, որ անհրաժեշտության դեպքում ուժ կիրառեն:

Առայժմ այսքանը:

Հարգանքներով՝ Կարեն Քոչարյան»: