Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Կարո՞ղ է մեկ էլ որոշեք, որ 1991-ի Անկախության հանրաքվեն չի եղել, եւ հայ ժողովուրդը ԱՅՈ չի ասել իր անկախությանը

 

ՀՀ այսօրվա կառավարությունը կարծես ինքը իր գլխին սարքելու վարպետ լինի, կամ էլ ինքն իր ձեռքով «պարապ վախտի» խաղալիք է սարքում ինքն իրեն «զբաղեցնելու» համար, ընդ որում՝ զբաղեցնելու ոչնչով։ Ահա, մոտ երեք ժամ առաջ տարածվեց հետեւյալ հաղորդագրությունը, մեջբերեմ ամբողջությամբ, որպեսզի նախ տարընթերցումների տեղիք չկա, եւ հետո, ոմանց չթվա, թե սա հերթական «հեքիաթն է»։ Կարդացե՛ք սա․ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման արդյունքում 2020–ի առաջին եռամսյակի ընթացքում ձևավորվելիք Փաստահավաք հանձնաժողովը կհավաքի մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ փաստեր, որոնք վերաբերվում են 1991-2018 թթ.: Փաստահավաք հանձնաժողովը կհավաքի մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր հետևյալ ոլորտներում.
ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ,
բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,
գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ,
դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ,
ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ,
Հանձնաժողովը կդիտարկի խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Ստացված տեղեկությունները կամփոփվեն զեկույցի մեջ»։
Հիմա մի քանի հարց՝
1, Ինչպե՞ս, ումո՞վ եւ ի՞նչ սկզբունքով է ձեւավորվելու «Փաստահավաք հանձնաժողովը», նախագահը ո՞վ է լինելու, ո՞ր ուժից
2․ Մինչ այս պահը կամ մեկ տարի առաջ եղած բոլոր բացահայտումները, փաստերը, ապացույցները, վերը նշված որոշ կետերի մասով օգտագործվելո՞ւ են, ինչպե՞ս են օգտագործվելու, ի՞նչ է լինելու դրանից հետո, եւ ո՞վ է որոշելու՝ որ փաստերն են կարեւոր արդիական, եւ որոնք պետք է նետել պատմության գիրկը,
3․Ո՞վ, ե՞րբ եւ որտե՞ղ է որոշելու փաստերի իսկությունը, որովհետեւ գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում ամեն «գտնված փաստ» սովորաբար ունենում է իր «հակափաստերը», իրավիճակի համապատասխան փոփխության պարագայում, ուրեմն, ասացեք՝ ո՞վ կամ ո՞ր կառույցն է լինելու դրանց ստուգաբանությամբ զբաղվողը
4․Վերջում՝ «ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների» հարցը՝ սա գոնե գաղտնիք չէ, եւ արդեն տարիներ շարունակ զոհվածների ծնողները/ի դեպ, հենց 1991-ից ի վեր/ իրենց դառնությունն ու բողոքն են արտահայտում բոլոր իշխանությունների ժամանակ, հիմա ո՞նց է լուծվելու այս խնդիրը՝ դատական ո՞ր համակարգով, ի՞նչ գործընթացների արդյունքում, ովքե՞ր են լինելու դատավորները /եւ իրավական եւ քաղաքական իմաստներով/
5․Ի վերջո, ի՞նչ է նշանակում 2020–ի առաջին եռամսյակի ընթացքում, եւ ի՞նչ են նշանակում այս երկարաժամկետները, մինչեւ 2023․․․, իբր, մինչեւ 2040, հա՞․․․
Ամփոփեմ․ տպավորություն ունեմ, որ դարձյալ ծամոնի պես ուզում եք ձգել, իբր, գործ եք անելու, իբր, նախապատրաստվում եք գործ անել, բայց, հարգելի-սիրելինե՛ր ջան, այս մեսիջը այլեւս չի աշխատում. արդեն պարզ է, որ հերթական պոպուլիստական քայլն եք նետում հրապարակ։
Եթե այդպես չէ, աշխատասեր ձեր ջանին մատաղ, մի հատ դուխով գործ արեք եւ նույն դուխով էլ հայտարարեք, որ ձեր այդ փաստահավաք «բացահայտումների» արդյունքում եւ 1995-96-ի ընտրություններից պիտի խոսեք եւ այսօր ձեր կողքին ինչ-ինչ շահերի համար խունջիկ-մունջիկ անողներին պիտի կախաղան հանեք եւ ինքներդ ձեզ պիտի խարակիրի անեք՝ ըստ ձեր իսկ կողմից վերը նշված բոլոր ա-ից ե կետերի․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից