Մի՛ կրակեք դաշնակահարի վրա. նա նվագում է՝ ինչպես կարող է
Շատ ողբերգական կերպար է, այնուամենայնիվ, էս Նիկոլ Փաշինյանը։
Ինչ անում ու ասում է` իր դեմ է շուռ գալիս. «խիյարը» թարս է բուսնում, «կուկուռուզն» էլ` հակառակ կողմից։
Ուզում է` լավ լինի, ստացվում է` ինչպես միշտ։ Այսինքն` վատ։ Շատ վատ։
Ինչ սկսում է` կիսատ է թողնում, ոչ մի բան մինչեւ վերջ չի կարողանում հասցնել։
Ինչին ձեռք է տալիս` սրտին թթվում է, գլխին` փորձանք դառնում. տակից չի կարողանում դուրս գալ` Մանվելի «տուշոնկեքից» ու Քոչարյանի «սահմանադրական կարգը տապալելու» պղպջակից սկսած, վերջացրած Ամուլսարի հանքավայրը փակել-բացելու անլուծելի դարձող թնջուկով, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել-չվավերացնելու «ծանր երկընտրանքով» եւ Ղարաբաղի հարցը բոլորի` Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի համար հավասարապես ընդունելի տարբերակով լուծելու ֆանտաստիկ թեզով։
Դե, նա էլ մխիթարություն է փնտրում վիրտուալ իրականության մեջ. փորձում է «մանթրաժից» դուրս գալ` ֆեյսբուքներում անկապ գրառումներ անելով «չծխող մարզպետների», Սեւանում հանգստացող բազմահազար «պողոսների», շոկոլադի արտահանման «աննախադեպ» աճի, թանգարանային «բումի», «հեղափոխական» այլ փոփոխությունների մասին, որոնք տարվա վերջում կամփոփվեն ու կմատուցվեն հանրությանը՝ որպես «100 եւ ավելի փաստ», որ Նիկոլի թվի Հայաստանում կյանքը ռ-էվոլյուցիոն վերելք է ապրել եւ ապրում։
Մի՛ կրակեք Նիկոլի վրա. նա կառավարում է՝ ինչպես կարող է...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն