Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը եւ ժամանակ ձգել. Աշոտյան
Այս իշխանությունը ոչ միայն համարժեք չէ մեր երկրի արտաքին եւ ներքին բազմաթիվ մարտահրավերներին, այլեւ իր հանցավոր մեծամտությամբ, դատարկախոսությամբ եւ կիսագրագիտությամբ էլ ավելի է վատթարացնում առանց այդ էլ թեժ եւ վտանգավոր մթնոլորտը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի անհանգիստ ամառը՝ փաստերով
1. Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը եւ ժամանակ ձգել:
2. Նիկոլը զուգահեռ կուլիսային պայմանավորվածություններ է բանակցում Ամուլսարի հարցով մտահոգ որոշ շրջանակների հետ:
3. Քաղաքական մեծամասնությունում խորանում են տարաձայնություններն այս հարցով:
4. ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:
5. Նիկոլի գալիք այցը ԱՄՆ կարող վերածվել բացառապես ՄԱԿ-ի եւ սփյուռքի օրակարգերի, առանց լուրջ ամերիկյան բաղադրիչի:
6. Ռուսական կողմը չարտահանձնեց Միհրան Պողոսյանին, այն էլ՝ այս իշխանությունների համար շատ խայտառակ հիմնավորումով:
7. ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան հնարավոր այցի եւ ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին այս պահին ավելի շատ սկեպտիկ լրահոս է, քան վերջնական դրական որոշում:
8. Նիկոլի ձեռքով եւ ֆինանսավորմամբ ՏԻՄ ընտրություններին Արցախ մուտք են գործելու արեւմտամետ ՀԿ-ները:
9. Նիկոլը շարունակում է Սահմանադրական դատարանի վրա հերթական գրոհի նախապատրաստական աշխատանքները:
10. Վենետիկի հանձնաժողովը կտա Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք:
11. BBC օպերացիան տապալվեց, իսկ Սերժ Սարգսյանին ձերբակալելու որոշումը անորոշ ժամանակով հետաձգվեց:
Այս իշխանությունը ոչ միայն համարժեք չէ մեր երկրի արտաքին եւ ներքին բազմաթիվ մարտահրավերներին, այլեւ իր հանցավոր մեծամտությամբ, դատարկախոսությամբ եւ կիսագրագիտությամբ էլ ավելի է վատթարացնում առանց այդ էլ թեժ եւ վտանգավոր մթնոլորտը:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն