Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին
Ժողովրդի վարչապետի թիմը պետք է հասկանա, որ լեգիտիմությունը չի կարող լինել կառավարչական անճարակությունն ու քաղաքակական անմեղսունակությունը կոմպենսացնող միակ բաղադրիչը: Նախ, լեգիտիմությունը չի կարելի խառնել լեգալության հետ: Հետո, լեգիտիմությունը խիստ հարափոփոխ երևույթ է: Հնարավոր չէ երկար ձգձգել այս իրավիճակն ու փորձել ժողովրդական զանգվածներին ներշնչել, թե մենք ենք ալֆան և օմեգան, որովհետև լեգիտիմ ենք: Ուզեք-չուզեք, մենք ենք իշխանությունը, որովհետև լեգիտիմ ենք: Յոլա տարեք, որովհետև մենք լեգիտիմ ենք...
Այն ինչ ասել էր ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, գուցե և ձևի մեջ ամենահաջող ձևակերպումներով չէր ասված, բայց բովանդակության մեջ հաստատապես ճիշտ էր: Բաբկեն Թունյանի սխալն այն էր, որ ոչ իր, ոչ էլ Փաշինյանի թիմից ցանկացած մեկի կողմից նման միտք հնչեցնելը լեգիտիմ չէ, որովհետև փողոցով իշխանության եկածի խոսքը լեգիտիմ չէ, երբ փողոցին մեղադրում է տգիտության մեջ: Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին, օգտվել փողոցի տրամադրություններից ու զավթել իշխանությունը: Հուսով եմ նաև, որ հասկանում են, որ լեգիտիմության բումերանգը պտտվել ու հետ է գալիս իրենց ուղղությանբ:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն