Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Ոզնուն էլ պարզ է՝ ժողովրդի վարչապետը խճճվել է իր իսկ թելած պոպուլիստական ոստայնում. Միհրան Հակոբյան

Ոզնուն էլ պարզ է, որ ժողովրդի վարչապետը խճճվել է իր իսկ թելած պոպուլիստական ոստայնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Հակոբյանը մասնավորապես գրել է. «Փաստացի, այլևս ժամանակավրեպ է Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և գեներալ Օգանովսկու վրա արագ-արագ ինչ-որ քրեական գործեր մոգոնելն ու ձերբակալելը: Որովհետև եթե ժողովրդի վարչապետը ձերբակալի նաև Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և հետմահու քրեական հետապնդումների ենթարկի ասենք` Յակով Զորաբյանին ու Անտոն Քոչինյանին, միևնույնն է` Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված աղմուկից հնարավոր չէ շեղել հանրության ուշադրությունը:


Ավելին, ինչքան էլ ժողովրդի վարչապետն իր ընտանեկան մատների վրա հաշված ընթերցող ունեցող թերթում և կայքում անստորագիր հոդվածներ հրապարակի` փորձելով իր կառավարության ներկայիս ամլությունն ու անճարակությունը պայմանավորել նախկինների գոյությամբ, նախկինների արած-չարածով, նախկինների ստվերի դեմ հողմաղացային պայքարով և ինչքան էլ օդ կրակի «առաջնագծի զինվորների օրապահիկի հաշվին միլիարդատեր դարձածներ» և նման այլ անտակտ ու անապացույց, բայց ճռճռան բառակապակցություն-նախադասաություններ, միևնույնն է` բանը բանից անցել է: Զավեշտն այն է, որ ժողովրդի վարչապետին թվում է, թե հնարավոր է բոլորին անվերջ մոլորեցնել ու մանիպուլացնել: Զավեշտն այն է, որ ժողովրդի վարչապետին թվում է, թե ինքն ամենախելոքն ու իր իսկ բառապաշարով ասած` ամենաշուստրին է, որ իր բացթողումների, սխալ ու ակնհայտ կիսագրագետ քաղաքական և կառավարչական քայլերի մեղքը կարող է բացի իրենից բարդել բոլորի վրա (էլ նախկին հանցավոր ռեժիմ, էլ սերմացու գողացող մկներ և ձկներ, էլ սաբոտաժնիկներ, էլ միջազգային մութ ուժեր) և ջրից չոր դուրս գալ:

Հազար ափսոս, որ աննախադեպ ժողովրդական աջակցություն ունեցող վարչապետն ընդամենը մեկ տարվա մեջ հալումաշ արեց վստահությունն ու երկիրը գլորում է դեպի աննախադեպ հիասթափության և ապատիայի անդունդը: Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանած, փոխադարձ ատելության աննախադեպ ալիք բարձրացրած ժողովորդի վարչապետը հիմա ինքն է ճաշակում այն ողջ ոխը, որ տարուց ավել գեներացնում էր այլոց դեմ: Բազմաթիվ խելացի մարդիկ ժողովրդի վարչապետին զգուշացնում էին` «քամի ցանողը, փոթորիկ է հնձելու», բայց ակնաջալուր չեղավ` կարծելով, թե հնարավոր է միայն վհուկների որսով թոզ փչել մարդկանց աչքերին ու պահպանել իշխանական աթոռները:

Հ.Գ. Կյանքի օրենքն է: Չարժեր սատանայի հետ գործարքի գնալ, որովհետև մոտենում է հատուցման ժամը: Հիմա ժողովրդի վարչապետին խժռում են այն հակապետական խումբ-խմբակները, որոնց ձեռքերի վրա նա եկավ իշխանության: Եվ հեռու չէ այն օրը, երբ ժողովրդի վարչապետին ուրանալու է իր իսկ անմիջական շրջապատը: Դա աքսիոմա է, այդպես են ավարտել բոլոր կռապաշտությունները»: