Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

«Ազնիվ»֊ը փեշակ չի. նոր Ամուլսարերի սպասելիս․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․

«Կառավարության կողմից պրոգրեսիվ եկամտահարկը վերացնելու արդյունքում բյուջեն տարեկան կորցնում է մոտ 70 միլիոն դոլար։ Այդ բացը ուզում են լրացնել Ամուլ սարը շահագործելով, որի հարկերը տարեկան բյուջե կբերեն մոտ 50 միլիոն դոլար։ 1֊ին դեպքում էկոլոգիապես մաքուր եկամուտ, երկրորդ դեպքում՝ աղետի սպառնալիքի գնով հարկեր։

Ի՞նչն է այս երկու որոշման մեջ ընդհանուրը.

Նիկոլ Փաշինյանը բիզնեսմենների հետ հանդիպմանը հայտարարեց՝ «մեր նպատակը չի որ մենք փող աշխատենք, մեր նպատակն է որ դուք փող աշխատեք, որ դուք հարստանաք»։ «Մենք փող չաշխատենք»֊ի տակ հավանաբար նկատի ուներ կոռուպցիան, որ մենք ազնիվ ենք, բայց քանի որ ինքը պետության ղեկավարն է, ուրեմն, նաև այդ խոսքը նրա անգիտակցականն էր արտահայտում «Մեր նպատակն է որ ոչ թե պետությունը հարստանա, այլ մասնավոր անձինք»։

Փաշինյանը ծայրահեղ նեոլիբերալ է, ում կուռքը փող շինող մարդն է, նրա հավատն է որ մարդը շահամոլ կենդանի է, միայն մասնավոր շահն է նրա կյանքի իմաստը, և պետք է ամեն կերպ նրա շահերը բավարարել՝ եթե փող շատ է աշխատում, հանկարծ ավելի շատ չհարկեն, նեղվի, ով համոզված է որ ամեն ինչ տա մասնավորին, ինքը կաբինետում նստի, չէ, սելֆիներ անի ու խորոված ուտի, երկիրը ինքնըստինքյան առաջ կգնա։

Իսկ երկիրը ի՞նչ ունի, հանք, ուրեմն հանքերը պետք է տա մասնավորին։ Եթե Իմ քայլը մնա իշխանության, նորանոր Ամուլսարեր են բացվելու, ուրիշ ձև չունի, էս ագրեսիվ մթնոլորտում ուր մի ստորակետի խախտման համար ընկնում են անձանց հետևից, խոշոր ներդրումներ չեն լինելու, իսկ նոր տեխնոլոգիաների դրախտն էլ բլեֆ է. ամեն իշխանություն առաջնահերթություն է հայտարարել ՏՏ֊ն, հարկային արտոնություններ տվել, բայց Բանգալորից ու Դուբլինից մասնագենտերը Հայաստան չեն լցվել։ Ուղղակի Փաշինյանը նախորդներից տարբերվում է պերճախոսությամբ, սակայն ինչպես ասում են, հալվա ասելով բերանը չի քաղցրանում։ Մասնագետներն են վկայում որ նոր տեխնոլոգիաների երկիր դառնալու համար առանվազն 10 տարվա ռազմավարություն է անհրաժեշտ մշակել, որտեղ առաջնայինը կրթության մեջ ներդրումն ու բարեփոխումն են, սակայն այդպիսի ռազմավարությունը լուրջ աշխատանք է, որը օրական երկու ժամ ֆեյսբուքում խոսող վարչապետի պլանների մեջ չի կարող մտնել. մի պահ չերևա մարդկանց աչքին, աշխատի ապագայի վրա, հանկարծ ժողովորւդը իր մասին վատ բաներ կմտածի։

Հայաստանը ի սկզբանե կառուցվեց նեոլիբերալիզմի վրա, որի քաղաքականությունը մեկը անվանում է թալան, մյուսը սեփականաշնորհում, էն մյուսը մասնավորեցում, ու հեղափոխական լիցքը հենց ընդդեմ նելոիբելալիզմի ավերների էր առաջացել։ Սակայն այդ լիցքը օգտագործվեց որ ավելի ծայրահեղ նելոիբերալներ գան։ Նախկիններն էլ էին նեոլիբերալ, սակայն Փաշինյանը հիվանդագին նեոլիբերալ է, և եթե հեղափոխություն է եղել, ապա նեոլիբերալներին գցել, տեղը եկել են մոլագար նեոլիբերալները, որոնք նույնիսկ բանակի հաստատություններն են մասնավորեցնում՝ սնունդը տալիս են մասնավորին ու ամեն օր հրճվում թե ինչ լավ սնունդ են ստանում զինվորները, այդ հրճվանքի մեջ արտահայտելով՝ տեսեք, միայն անձնական շահով շահագրգռված անձինք կարող են որակյալ սնունդ տալ(այսինքն, զինվորը ով անձնական շահը մի կողմ դրած կյանքն է վտանգում, գովեստի չի արժանանում, իսկ ինչ որ մեկը որ նրա սննդի հաշվին գրպանն է ուռեցնում, ամեն օր գովեստի է արժանանում)։

Մի քանի տարի հետո բանակի սնունդը մասնավորեցնելու պտուղները կվայլեն, երբ տագնապի պահին ճաշ տվող մասնավորը գների հետ կխաղա։ Ինչպես հիմա բողոքում են որ Երևանի աղբահանությունը տվել են մասնավոր Սանիտեկին, կամ որ գրեթե ամբողջ տրանսպորտը մասնավորի ձեռքին է, որոնց շահի մեջ չի մտնում հեռավոր շրջաններ ուղևորներ հասցնելը, ինչպես Լապշինն է նկատել. ««Ժողովո′ւրդ, այդպես չի կարելի: Հասարակական տրանսպորտը շահավետ չէ աշխարհի ցանկացած երկրում, սակայն անհրաժեշտ է: Չի կարելի վստահել հասարակական տրանսպորտն ինչ-որ «գծատերերին»: Պետությունը պետք է հոգ տանի մարզերի զարգացման եւ գոյատեւման մասին: Այժմ ես չեմ զարմանում՝ ինչու են փոքր քաղաքներն ու գյուղերը բառացիորեն մարում: Այնտեղ ոչ միայն աշխատանք չկա, այնտեղ անգամ չես կարող մեկնել»։

Եթե նախկին ու ներկա իշխանությունների վերաբերյալ Փաշինյանի բոլոր խոսքերը զտենք, կմնա այն որ ինքն իրեն նախկիններից տարբերակում է մի բանով՝ նախկինները կոռումպացված էին, իսկ ես ազնիվ եմ։ Եթե նույնիսկ այդպես է, ապա երկրներին առաջ մղող գործոնների մեջ կոռուպցիան երրորդական խոչընդոտ է։ Բազմաթիվ երկների օրինակներ կարելի է բերել, որոնք կոռուպցիայի մեջ են զարգանում։

Ասում են՝ երկիրը պիտի դարձնենք նոր տեխնոլոգիաների դրախտ, դե թող տեսնեն այդ ոնց են այդ «դրախտին» հասել Հնդկաստանում կամ Բրազիլիայում, որոնք կոռուպցիայի մեջ խրված երկրներ են։ Բրազիլիան թափով սկսեց զարգանալ սոցիալիստ նախագահ Լուլայի ժամանակ 2000֊ականներին, երբ աղքատությունը 50 տոկոսով կրճատվեց, թեև այժմ Լուլան կոռուպցիայի մեղադրանքով բանտում է»։