Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Նախագահ Քոչարյանին «փակի» տակ պահելու առեղծվածը․ Արա Վարդանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Շուրջ 7 ամիս է ինչ Նախագահ Քոչարյանին ամեն գնով պահում են կալանքի տակ։ Մերթընդմերթ աչքի ընկնող խիզախ դատավորների շնորհիվ նա երկու անգամ կարճատև ժամանակով հայտնվեց ազատության մեջ, բայց կրկին շատ ցուցադրական ձևով արդարադատության բոլոր նորմերը խախտելով նորից հայտնվում էր կալանքի տակ:Եվ այսպես, փորձենք հասկանալ թե որն է ի վերջո պատճառը Նախագահին ամեն գնով "փակի" տակ պահելու համար։

Եթե դա իրոք պայմանավորված լիներ գործի քննությանը և ընթացքին չխանգարելու հանգամանքով, ապա նույնը պետք է տարածվեր նաև նույն գործով անցնող այլ մեղադրյալների վրա (քավ լիցի, հանկարծ չմտածեք, որ ուզում եմ իրենց էլ ձերբակալեն, ուղղակի տրամաբանում եմ)։ Մնացածների համար կարծես թե նման ձգտում չկար ի սկզբանե, և մեղադրող կողմը բավարարվեց միայն Նախագահի ձերբակալությամբ։

Կարծում եմ, որ ակնհայտ է նաև այն պարզ հանգամանքը, որ Նախագահն իր պահվածքով ապացուցեց, որ փախնելու որևէ մտադրություն չունի` ինքնակամ վերադառնալով արտասահմանից հենց հարցաքննության համար։ Այսինքն, պարզ ասած, ուներ փախնելու լավ հնարավորություն, բայց չօգտագործեց այն։ Նույնիսկ ձեռքս չի գնում գրել "փախնել" բառը, երբ խոսում եմ Նախագահ Քոչարյանի մասին, բայց դե ստիպված գրում եմ, որ բացառեմ բոլոր հնարավոր սցենարները։

Բացի վերը նշվածից, Նախագահը մոտ 2 ամիս մնաց ազատության մեջ և եթե ուներ գործի վրա ազդելու որևէ տրամադրվածություն՝ ապա դա արդեն արած կլիներ։ Բայց մեղադրող կողմը շատ հստակ նշեց, որ Նախագահը, լինելով ազատության մեջ, գործին որևէ կերպ չի միջամտել։

Լավ այդքանը իմանալով և տեսնելով, որն է իրական նպատակը ամեն գնով Նախագահին կալանքի տակ պահելու համար։

Այ այստեղ ամենահետաքրքիրն է։

Իմ վերլուծությամբ հնարավոր պատճառներն են.

1. Գործող Վարչապետի քաղաքական պարտքը իր «քաղաքական հոր» Լևոն Տեր Պետրոսյանի նկատմամբ։ Այս վարկածը ունի հիմնավորում, քանզի նույն ժամանակահատվածում ամեն գնով կալանքի տակ են պահում նաև Գեներալ Մանվել Գրիգորյանին։ Վերջինս "գցեց" առաջին Նախագահին և 2008-ին չմիացավ հանրահավաքներին։ Ընդորում, համոզված եմ, որ առաջին Նախագահը իր պարտությունը պայմանավորում է հենց այս առանցքային անձի չմիանալով։ Այս վարկածի դեպքում ստացվում է այնպես, որ Նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվում է շատ տրիվիալ քաղաքական վենդետտա։

2. Այս վարկածը թույլ տվեք ներկայացնել օրինակով։ Բոլորին քաջ հայտնի է, երբ մտնում ես նոր շրջապատ և ուզում ես այն կառավարես, առաջին հերթին պետք է լուծես ըստ քեզ ամենաուժեղների հարցերը։ Դա քեզ լուծում է միանգամից երկու խնդիր՝ վերացնում ես լիդերներին, և մնացածին ցույց ես տալի, որ եթե իրանց վերացրիր, ապա կվերացնես ցանկացածին։ Այո՛, Նախագահի ձերբակալությունը կարող էր լինել քաղաքական դաշտում որպես ամենաուժեղ մարդ հաստատվելու ցանկոության դրսևորոում։ Այս համատեքստում հնարավոր եմ համարում նաև երրորդ նախագահի ձերբակալությունը.

3. Իշխանափոխությունից ի վեր իշխանությունը փորձում է ամեն ձև ցույց տալ հասարակությանը, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները փայլուն են։ Բայց օրեցօր ակնհայտ է դառնում, որ քիչ է հարաբերությունները փայլուն չեն, այլ նաև պատմական ամենացածր մակարդակի վրա են։ Բայց դա հենց այնպես չէ։ Հիշենք թե ինչ եղավ ՀԱՊՔ-ի գլխավոր քարտուղարի հետ, և ինչ միջազգային վնաս դա տվեց այդ կառույցին։ Կարծում եք դա չմտածվա՞ծ քայլ էր։ Իսկ կառավարությունում Ռուսաստանի դեմ ակնհայտորեն պայքարած մարդկանց պաշտոնների նշանակումը նույնպե՞ս պատահական էր։ Իսկ ՀՀ ազգային ժոզովի փոխնախագահի կողմից ՌԴ Վարչապետին ամոթանք տալը, նույնպե՞ս պատահական էր։ Իսկ տնտեսական համաժողովին ՌԴ Նախագահի մոտ կանգնելն ու մեկ ժամ հեղափոխությունից խոսալը, նույնպե՞ս պատահական էր։ Իսկ իշխանության համակիրների խմբի Վրաստանում հակառուսական ցույցերին մասնակցությունը նույնպե՞ս պատահական էր։

Կարծում եմ, ոչ։ Այս նույն տրամաբանության մեջ կարելի է նաև դիտարկել Նախագահ Քոչարյանի ցուցադրական ձերբակալումը։ Նախագահ Քոչարյանի և ՌԴ Նախագահ Պուտինի ջերմ հարաբերությունները ոչ մեկի մոտ ոչ կասկած են հարուցում, ոչ էլ գաղտնիք են։ Այսիքն մենք կարող ենք դիտարկել ձերբակալությունը, որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման նպատակաուղղված պատճառ։ Ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ ամենաշատը կուզեմ սխալվել հենց այս տարբերակում, քանզի հետևանքները լինելու են բառիս բուն իմաստով կործանարար մեր հանրապետության համար։

4. Զուտ անձնական վենդետա, կալանավայրում մոտ մեկ ու կես տարի անցկացնելու համար (շատ անիրատեսական եմ համարում)

Միանգամից պատասխանեմ բոլոր այն մարդկանց, որոնք կասեն թե ինչի եմ ես բացառում հենց կոնկրետ մարտի մեկի գործի բերումով Նախագահին կալանքի տակ պահելը։ Շատ պարզ, գործը դատարանում քննվելու է և մենք բոլորս դրան ականատես կդառնանք, իհարկե այն դեպքում, եթե այդ գործը ընդհանրապես չկարճվի անհիմն լինելու պատճառով։ Չլինելով իրավաբան չեմ կարող կոնկրետ գործի մասին խոսել, բայց մեկ բան ակնհայտ է՝ գործը նույն կերպ կարող էր շարունակվեր Նախագահ Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում ևս։ Մեկ նկատառում ևս։ Կարծում եմ, Նախագահ Քորարյանը իսկզբանե խառնեց բոլոր խաղաքարտերը՝ ներկայանալով հարցաքննության։ Ինքը պետք է չգար և դատը պետք է գնար նրա բացակայությամբ։ Համոզված եմ, որ այդպես էր պլանավորված։

Ըստ իս սրանք են հնարավոր վարկածները։ Կարող եք նաև առաջ քաշել Ձեր վարկածը.