«Սանիթեք»-ի անփորձ լինելը հետևողականորեն ապացուցում ենք, իսկ «Լիդիան»-ի զրո փորձը՝ անտեսում
Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հիմա փորձը ե՞րբ է անհրաժեշտ, մի դեպքում այն պարտադիր պահանջում ենք, մեկ այլ դեպքում՝ համարում վտանգավոր: Պաշտոնյայի քարտուղարուհու համար պահանջում ենք, որ առնվազն 3 տարվա փորձ ունենա, մինչդեռ պաշտոնյայի, այդ թվում՝ ապագա դատավորների պարագայում դա արդեն հակացուցված է: «Սանիթեք»-ի անփորձ լինելը հետևողականորեն ապացուցում ենք (թեպետ՝ ոչ այնքան հաջողված), իսկ «Լիդիան»-ի զրո փորձը՝ անտեսում: Դե համաձայնվեք, որ ձեզ վիրահատի անփորձ, միջակ գնահատականներով ավարտած, բայց յուրային բժիշկը, երբեք չեք համաձայնվի: Իսկ եթե ավելի լուրջ՝ ժամական է, որ մարդուն, իրավաբանական անձին գնահատենք իր իրական, ոչ թե կանխատեսվող կենսագրությամբ: Երկրներ կան, որոնցում մարդիկ անգամ իրենց տունը չեն վստահում մաքրուհիներին, եթե նրանք չունեն նախկինում իրենց աշխատանքը լավ կատարած լինելու հիմքով երաշխավորագրեր, այդ թվում՝ նախորդ աշխատավայրից: Սա ես եմ գրում, քանի որ նույն միտքը եթե երիտասարդ փորձառուները գրեն, իրենց կուրորեն կմեղադրեն պաշտոն ակնկալելու մեջ ...»։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն