Անընդունելի է վերածել Հայոց պատմության դասագիրքը քաղաքական նպատակներին հասնելու գործիքի
Դպրոցում նորագույն պատմության դասավանդման խնդիրը գտնվում է բացառապես մեթոդաբանության տիրույթում: Այս հարցում անընդունելի է որևէ քաղաքական նրբերանգ, առավել ևս՝ գնահատական:
Հասարակական գիտություններում դեռ 19-րդ դարից հայտնի է պոզիտիվիստական մեթոդը, որը ենթադրում է հասարակական գործընթացի փաստագրական նկարագրություն առանց մետաֆիզիկայի, այսինքն՝ առանց օրինաչափությունների որոնման և ամփոփ եզրակացությունների ու գնահատականների:
Հաշվի առնելով շահերի բացահայտ բախումն ու մեր հասարակությունում տիրող քաղաքական գերլարվածությունը՝ անընդունելի է վերածել Հայոց պատմության դպրոցական դասագիրքը քաղաքական նպատակներին հասնելու գործիքի: Վերոնշյալ պոզիտիվիստական մեթոդը կարող է թույլ տալ խուսափել ուսումնական պրոցեսի ավելորդ ու բևեռացնող քաղաքականացումից: Այն պարզապես թույլ կտա արձանագրել պաշտոնական տվյալները՝ դրանց գնահատականները թողնելով պրոֆեսիոնալ պատմաբաններին: Ապագայում դպրոցն ավարտած քաղաքացին՝ անցնելով քաղաքական սոցիալիզացման բոլոր փուլերը, կձևավորի իր սեփական կարծիքը այս կամ այն իրադարձության կամ երևույթի վերաբերյալ: Իսկ տասնամյակներ անց առանձին հարցերի շուրջ գուցե և հաստատվի հասարակական կոնսենսուս, և այն, ինչ վիճարկելի էր, այլևս կլինի անհերքելի պատմական փաստ: Այո, խնդիրը պետք է դիտարկել հենց երկարաժամկետ հեռանկարում, քանի որ պատմագիտության կարևորագույն կենսական ռեսուրսը ժամանակն է, և որքան շատ է այդ ռեսուրսը, այնքան այն ավելի հստակ է ու օբյեկտիվ: Պատահական չէ, որ 20-դ դարի առանցքային պատմագենտեր Մարկ Բլոկն ու Առնոլդ Թոյնբին հրաժարվում էին ուսունասիրել նորագույն պատմությունն ավանդական պատմագիտական մեթոդներով:
Հ.Գ. Հաշվի առնելով Հայաստանում կայացած պատմագիտական դպրոցը՝ գրեթե վստահ եմ, որ կընտրվի ամենառացիոնալ ուղին: Միայն թե չսահմանափակվի պատմաբանների ակադեմիական ազատությունը:
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն