Ապօրինի քարոզչություն
Այսօր հայտարարվել է, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով: Սա վարչապետի հայտարարությունն է։ Աղբյուրը հայտնի չէ։ Համենայնդեպս պաշտոնապես հրապարակված նման տվյալ դեռ չկա։
Կան այս տարվա և նախորդ տարվա 1–ին եռամսյակների բացարձակ թվերն ու դրանց համեմատությունները։ Ըստ այդմ՝ 2018–ի 1–ին եռամսյակում գործազուրկ է եղել 237.6 հազար մարդ։ 2019–ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 253.6 հազար գործազուրկ։ Այսինքն՝ ունենք գործազրկության աճ՝ 16.000–ով կամ 6,7 տոկոսով։
Հիմա, փաստորեն, հունվար–հունիսի պատվեր է իջեցվում վիճկոմին, որպեսզի այն հեղափոխական գիտակցություն ցուցաբերի և տարվա կեսը փակի գործազրկության պատկերի դրական փոփոխությամբ։
Սա կրկնակի ապօրինություն է։ Ասել տվյալներ, որոնք դեռ չկան և տալ ցուցում, որի իրավունքը չունես։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն