Հարգելի Սերժ Թանկյա՛ն, մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ Նոր Հայաստան կերտած հեղափոխականը չկատարի ժողովրդի վարչապետին տրված խոստումը
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Դուք` որպես Նոր Հայաստան կերտած ակտիվ հեղափոխական, բնականաբար տեղյակ եք, որ Հայաստանում ոչ բռնի, ժողովրդական և թավշյա հեղափոխությունից հետո օլիգարխներ չկան, այլ կան ժողովրդի վարչապետի տիկնոջ հիմնադրամներին կանոնավոր կերպով մուծվող գործարար-սեփականատերեր, ովքեր երբեք կեղտոտ փողեր չեն աշխատել, չեն աշխատում և չեն աշխատելու, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ կանոնավոր կերպով մուծվում եմ այդ հիմնադրամներին: Եվ, քանի որ Դուք ժողովրդի վարչապետին խոստացել եք բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, ապա հուսով եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամի հարգարժան տնօրենի հետ հանդիպմանը չեք բարձրացրել հիմնադրամին գործարար-սեփականատերերի մուծված գումարներով Ձեզ Հայաստանում բնակարան նվիրելու հարցը:
Հավատացեք, այդ փողերն այլևս մաքուր փողեր են, և Ձեր տրամաչափի հեղափոխականին հարիր չէ ժողովրդի վարչապետին տրված խոստումն իրագործել այդ գումարներով: Եվ, եթե տրված խոստումը չեք կատարում միայն այն բանի համար, որ Ձեր «ձեռքը քարի տակ է», ապա կես բերան այդ մասին հայտարարեք: Խոստանում եմ, անձամբ դրամահավաք կկազմակերպեմ: Անշուշտ, մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ Նոր Հայաստան կերտած հեղափոխականը չկատարի ժողովրդի վարչապետին տրված խոստումն ու փաստացի սաբոտաժի ենթարկի Հայաստանում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության հաղթական ընթացքը:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից



















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն