Մուտիտյանն ու Սուտիտյանը՝ նոր եթերաշրջանում․ թեման՝ աղբի տակ մնացած հեղափոխությունը
Մուտիտյանն ու Սուտիտյանը՝ նոր եթերաշրջանում: Թեման՝ աղբի տակ մնացած հեղափոխությունը:
Երեկ ուղիղ եթերում հանդիպեցին երկու դերասան: Մեկը՝ դերասան իր մասնագիտությամբ, մյուսը՝ իր ապրած ողջ կյանքով: Հանդիպեցին ու ցուցադրաբար խորաթա արեցին, թե ինչու իրենք չեն կարողանում երկիր ու մայրաքաղաք կառավարել: Ու ինչպես միշտ, կարողացան մեղավորներ գտնել՝ ի դեմս աղբահանությամբ զբաղվող մասնավոր ընկերության, ձեռքի հետ քար գցելով նախկին իշխանության գրպանը: Ու ինչպես միշտ, այդ կուտը կերան նրանք, ովքեր սովոր են նաև մարմնամասեր ուտել՝ հոգի տալով անճարակ ու սուտասան կառավարության համար:
Սկզբում թվում էր, թե լիաթոք ծիծաղի առարկա են նշված երկու հերոսները, ավելի ճիշտ՝ հակահերոսները, բայց երբ խորն ես մտածում, տեսնում ես, թե ազգդ ինչպիսի բարոյական անկում է արձանագրել, սկսում ես մեծ ցավ ապրել: Շատ մեծ ցավ:
Աղբը, իհարկե, փողոցներից կմաքրվի, բայց ոչ սրանց օրոք: Մարդկային ու քաղաքական աղբն էլ կմաքրվի՝ անմիջապես սրանց ճամփու դնելուց հետո: Հավատում եմ:
***
Վարչապետա-քաղաքապետային լայվից հետո Լոսում որոշել են Լափշինյանին դիմավորել ակրոբատներով, որոնք աղբամաններ են օդում պտտացնելու:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն