Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Ակնհայտ սուտը ստիպեց BBC-ին մեկ քայլ նահանջել

Ակնհայտ սուտը ստիպեց BBC֊ին մեկ քայլ նահանջել. ադրբեջանական հակահայ ու տեր֊պետրոսյանական հակաղարաբաղցի սև քարոզների զուգահեռը

Ադրբեջանցի գրող Էլչին Հասանովի «Մարդակեր Կարինեն» տեքստի հերոսը Կարինե Հարությունյանն է, ով զբաղվում է ադրբեջանցիներ ուտելով։ Հասանովն էլ իր գործի ժանրը ոչ թե վեպ կամ պատմվածք է անվանել, այլ հրապարակախոսություն, որ այն հնարավորինս իրական զգացվի։ Տեքստում «հայերի մոտ գերի ընկած» ադրբեջանցիները պատմում են Կարինեի դաժանությունները, օրինակ այսպիսի բաներ, Կարինեն ասում է. «Ես ուզում եմ, որ դուք ինձ ադրբեջանցի աղջիկ բերեք: Ջահել, սիրուն, շեկլիկ: Ես նրան մեծագույն հաճույքով կճաշակեմ: Զզվել եմ մազոտ տղամարդ ուտելուց, հատկապես որ ադրբեջանցիները գարշելի հոտ ունեն»:

Կամ, «Հիշո՞ւմ ես էն գերի հղի ադրբեջանցուն: Չե՞ս հիշում՝ նրան սանմասում էին տեղավորել: Հենց նա: Իսկ հիշո՞ւմ ես հային՝ Կարինեին, Էդ Կարինեն նրան տարել էր, ու նրա մանկանը հենց փորի մեջ կրծելով պատառոտել էր: Սա՜ղ-սաղ: Էդ ինձ հավաստի աղբյուրներ են ասել» (տե՛ս՝ հղումը՝ «Մարդակեր Կարինե». Սադի արևելյան ժառանգորդը»):

Ֆաշիզմը ծարավ է ֆոբիայի, որ նախ հասարկությանը վախեցնի, ապա քշի թիրախի վրա։ Այդպես, Ադրբեջանում մշակվում է արմենիաֆոբիա, որ ամբոխը հեշտ քշվի հայկական դիրքերի վրա։

Հայաստանում էլ Տեր֊պետրոսյան֊փաշինյանական շրջնակները մի ուրիշ միֆ ստեղծեցին՝ դաժան, արյունարբու ղարաբաղցու միֆը, որը, ճիշտ է գրականություն, կարծես, չի մտել, բայց տարածվում է լրագրողական ժանրերում և մտել է ՀՔԾ քննիչի հարցերի մեջ՝ թե իբր Ղարաբաղից եկած 20 հոգանոց ջոկատը՝ գեներալ Օգանովսկու հրամանտրությամբ, գնդակահարել է ցուցարներին, և սպանել 10 հոգու։ BBC֊ին էլ նախաքննական հարցաքննությունները վերցրել, հարցը առանձնացրել, անունը դրել լրագրային հարցաքննություն ու հրապարակել՝ «Ո՞վ գնդակահարեց ցուցարաներին Երևանում 2008֊ին. հետաքննությունը ցույց է տալիս Ղարաբաղի ջոկատին», ինչպես, ասենք, նյութ հրապարակեր՝ « «Ո՞ւր են կորել Բաքվի հրդեհից տուժածները. Հասանովը ցույց է տալիս հայ մարդակերներին»։

BBC-ի սև քարոզը այնպիսի աղմուկ հանեց, որ հեղինակ Գրիգոր Աթանեսյանը ստիպված մի անգամ էլ BBC֊ի եթերում խոսեց, ասեց՝ մենք չգիտենք, թե մարտի 1֊ին ով է կրակել։ Բայց էնքան ամբարտավան, որ փոխանակ խոստովանի սեփական մեղքը, լրագրողական անբարեղճության համար ներողություն խնդրի, իր ստերի դեմ վրդովմունքը որակեց, թե հայ հասարակությունը անառողջ է և վարակված դավադրական տեսություններով։

Աթանեսյանն ու իր խմբագիրը, իհարկե, էնքան հիմար չեն, որ չհասկանան՝ քննիչի հարցը փաստարկ չէ։ Եթե ինչ-որ վարակ կա, ապա հակաղարաբաղցիական քարոզն է, որ 20 տարուց ավելի տարածում են Տեր֊Պետրոսյանական շրջանակները և որը իր քարոզչությանն է ծառայեցրել BBC֊ին։

Լրագրողական հետաքննության գործը ոչ թե քննիչի հարցը որպես հայտնագործություն տարածելն է, այլ պարզելը՝ թե արդյոք այդ վարկածը իրակա՞ն է, և երբ կպարզեր, որ սուտ է՝ կամ կգրեր իրականությունը (մարտի 1֊ին ցուցարարները գրոհել են ոստիկանական կարդոնների վրա, որի արդյունքում 100-ավոր ոստիկաններ և ցուցարներ են վիրավորվել, և տարբեր հրազեններից 8 ցուցարար և 2 ոստիկան զոհվել), կամ էլ կարող էր հետաքննությունը շարունակել, թե ինչո՞ւ է այդ սուտը հորինվել։ Այդպես, կհասներ 1998 թիվ, երբ Տեր֊Պետրոսյանին ու նրա շրջապատին ընդունելու համար ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային լուծումը, ուր չկար Ղարաբաղի կարգավիճակի մասին կետ, հեռացրին իշխանությունից, և որ հեռացնողներից երկուսը Ղարաբաղից հրավիրված ղեկավարներ էին, որոնք դարձան Հայաստանի նախագահներ։

Այն ժամանակ Տեր֊Պետրոսյանը ասում էր, որ մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը, տնտեսությունը չի զարգանա, մարդիկ վատ են ապրելու։

Սակայն նրա կանխատեսումը չիրականացավ, հակառակը, նրան գցելուց հետո երկիրը զարգացավ՝ ՀՆԱ֊ն աճեց 6 անգամ, աղքատությունը 50 տոկոսով նվազեց, 2004-2006 թվերին էլ արտագաղթը դադարեց, ներգաղթ եղավ։

Բայց Տեր-Պետրոսյանը կանգ չառավ, և հետագա իր ամբողջ քաղաքական գործունեությունը հիմնեց ղարաբաղցիների դեմ ֆոբիա ստեղծելով։ Ինչո՞ւ. քանի որ ինքն ու իր շրջապատը կարծում են, թե կարգավորման իրենց տարբերակի գլխավոր խոչընդոտը Ղարաբաղի բնակչությունն է, այսինքն՝ ղարաբաղցիները։

2008֊ի նախագահական ընտրություններին նա թունավորում էր հանրությանը՝ տրամադրելով ղարաբաղցիների դեմ, թե տեսեք, եկել ձեր բաժինը խլում, հարստանում են։ Խնդրեմ, փետրվարի 28֊ի հանրահավաքին Տեր֊Պետրոսյանը հայտարարեց. «Տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, հիմնականում` Երևան։ Նրանցից յուրաքանչյուրին պաշտոն է տրվել: Դա բավական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրվում նրանց»։

Իսկ արդեն մարտի 1֊ին Տեր֊Պետրոսյանի ամենաակտիվ զինակից Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին գրոհի տանելով բղավում էր. «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից» (Մարտի 1֊ի հակաղարաբաղցիական տրամադրությունների մասին տե՛ս «Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ»)։

Տեր֊Պետրոսյան֊Փաշինյանական շրջանակների հակաղարաբաղցիական սև քարոզչությունը, թե «Ղարաբաղից եկան, ձեր կյանքը փչացրին», մարտի 1֊ից հետո դարձավ «Ղարաբաղից եկան, ձեզ վրա կրակեցին» թեզով։ Մեկ էլ աճեց «բարբառագետ» ցուցարների թիվը, որ սկսեցին տարածել, թե մարտի 1֊ին ցուցարներին խփողները ղարաբաղի բարբառով էին խոսում (ինչպես Հասանովի գերիներն էին մեջբերում Կարինեի խոսքերը)։ Անտեղյակ մարդիկ էլ, չիմանալով, թե ինչ է եղել մարտի 1֊ին, հավատում էին` վայ այդ արյունարբու ղարաբաղցիները։

Էնքան տարվեցին իրենց ստեղծած ստով, որ մարտի 1֊ի գործի վերաբացման հիմքում դրեցին այն։ Բայց ստի տակից դուրս գալ չկարողացան, 1937 թիվը չի, որ առանց դատ, տրոյկան ինչ ուզի, հորինի, ու դատավճիռ արձակի, 21֊րդ դարն է, երբ նախաքննությունն ու դատաքննությունը նաղլ չեն կարող դառնալ։ Բա որ չեն կարող ապացուցել, ի՞նչ անեն, հո ջանքերը այդպես չե՞ն թողնի, կորչի։ Ու գտան այն միջազգային լրատվամիջոցը, որ հաճույքով նաղլը որպես ճշմարտություն կտարածեր։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից