Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Պետական դավաճանությունը պոզով ու պոչով կենդանի չի

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր էջում գրել է․

«BBC ռուսական ծառայության Մարտի 1-ի վերաբերյալ վերջին անդրադարձը մեր հասարակական-քաղաքական շրջանակներում դիտարկվեց որպես նախկին հրապարակման մեջ թույլ տված կոպիտ սխալներն ուղղելու և անհարմար վիճակից դուրս գալու փորձ։

Սակայն շատ քչերը հասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

Նախորդ հրապարակման մեջ BBC լրագրողը պնդում էր, որ ունի նախաքննական նյութերին «էքսկլյուզիվ» հասանելիություն, որը նրան կարող էին տրամադրել միայն ՀՔԾ-ը՝ քաղաքական որոշման կամ ներքին արտահոսքի առկայության դեպքում։

Հաշվի առնելով BBC հեռուստաընկերության հանրային կարգավիճակն ու համաշխարհային մեծ հեղինակությունը, ինչպես նաև այս առիթով քրեական գործ չհարուցելու ՀՔԾ և Գլխավոր դատախազության համառությունը՝ կարելի է համոզված կերպով պնդել, որ նախաքննական գաղտնիքին BBC «էքսկլյուզիվ» հասանելիություն է տրամադրվել ՀՀ բարձրագույն իշխանության քաղաքական որոշմամբ։

Սակայն այստեղ առաջ են գալիս մի քանի կարևոր հարցեր. իսկ ինչի՞ համար էր պետք ՀՀ բարձրագույն իշխանություններին գնալ այսօրինակ քայլի, ի՞նչ խնդիր էին ուզում նրանք լուծել սրանով, ի՞նչ հրեշավոր ծրագիր էին փորձում կյանքի կոչել նրանք։

Մարտի 1-ի գործը հայտնվել է փակուղում և այնտեղից դուրս գալու որևէ հնարավորություն պրակտիկապես չունի։ 10 սպանությունների բացահայտման տանող վերջին թելը կտրվեց Գեղամ Պետրոսյանի վրայից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեղադրանքը հանելուց և նրան ազատ արձակելուց հետո։

Մարտի 1-ի գործը վերջին 10 տարին եղել է ընդդիմության, իսկ ներկայումս իշխանության, հիմնական քաղաքական հաղթաթուղթը, որի շահարկման միջոցով այն ստացել է լրջագույն քաղաքական դիվիդենտներ, իսկ ավելի կոնկրետ՝ իշխանություն։ Այս գործը չի կարող տապալվել, այն ձեռնտու չի այս գործի ոչ՛ ներքին, և ոչ էլ արտաքին հովանավորների համար։

Մարտի 1-ի արտաքին հետքի և հովանավորության մասին կասկածները նոր չեն, սակայն մինչ այժմ չի եղել որևէ ապացույց, որ կհաստատեր առկա կասկածները։

Բրիտանական BBC հեռուստաընկերությունը, իր կողմից հրապարակած առաջին հոդվածում, ուղղակիորեն կապեց 10 սպանությունները Արցախից բերված զորախմբի և նրա ղեկավար գեներալ Սամվել Կարապետյանի հետ։

Իշխանական քարոզչական մեքենան անմիջապես ակտիվորեն տարածեց այս մեղադրանքը՝ նպատակ ունենալով հանրային լեգիտիմություն հաղորդել այս թեզին, որից հետո ՀՔԾ-ին կմնար լուծել այն իրավական փաթեթավորում տալու տեխնիկական խնդիրը։

«Ղարաբաղցիների կողմից ժողովրդի վրա կրակելու» դավաճանական թեզը շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2008-ին, ինչի հրեշավոր նպատակը դժվար չէր հասկանալ։

Օտարերկրյա այս հեղինակավոր լրատվամիջոցը ՀՀ իշխանություններին հուշում էր հետագա քայլերը՝ 10 սպանությունները բացահայտելու և միաժամանակ կարևոր մի քանի խնդիր լուծելու համար։

Իսկ ի՞նչ էր հուշում BBC Նիկոլ Փաշինյանին։

1. Ոչ մի պարագայում թույլ չտալ Մարտի 1-ի գործի տապալում, քանի որ այն բացի ներքին, ունի նաև արտաքին շահառուներ:

2. Վերակենդանացնել «ղարաբաղից բերած զորքը կրակեց ժողովրդի վրա» վարկածը, այն առավելագույնս հանրայինացնել՝ Հայաստանի հասարակության մեջ հակաարցախյան տրամադրությունների գեներացման նպատակով:

3. Որպես կոնկրետ պատասխանատու ընտրել Արցախյան գեներալիտետի միջից ամենաազդեցիկ և Հայաստանի նախկին իշխանություններին ամենամոտ գտնվող Սամվել Կարապետյանին;

4. Հիմքեր ստեղծել Արցախյան հակամարտությունը առավելագույնս անվտանգ լուծելու համար (TAP TANAP տարածաշրջանային, բայց աշխարհաքաղաքական լրջագույն նշանակություն ունեցող գազային ծրագիրն օր առաջ պետք է սկսվի)։

Հայաստանի ներսում կոշտ հակազդեցություն հանդիպելով՝ մասնավորապես նախաքննական գաղտնիքի հրապարակման հիմքով քրեական գործ հարուցելու կոնկրետ պահանջի արդյունքում այս ծրագիրը տապալվեց, քանի որ քրեական գործ հարուցելու ուղիղ պահանջը և հանցագործության մասին հրապարակային հաղորդումը մանևրի որևէ հնարավորություն չտվեցին ՀՀ իշխանություններին։ Ինչպես քրեական գործի հարուցումը, այնպես էլ մերժումը էլ ավելի էր խորացնում իշխանության փակուղային վիճակը։

Այս ծանր վիճակում Հայաստանի իշխանություններին օգնության հասավ նույն բրիտանական BBC հեռուստաընկերությունը, որն անհույս փորձ արեց փրկել իր հայկական գործընկերներին ու լուծել իր իսկ կողմից ստեղծված խիստ անհարմար վիճակը։

Արդեն կարելի է հաստատապես պնդել, որ Հայաստանի և Արցախի դեմ հյուսված են եղել խիստ վտանգավոր դավեր, որը հաջողվեց հաղթահարել ներքին դիմադրության շնորհիվ։

Իսկ Մարտի 1-ի գործն այլևս տապալված է, որի մասին առավել հանգամանալից կխոսեմ առաջիկայում։

Հ.Գ. Որպես հավելում նշեմ, որ նշված արարքը չի սահմանափակվում զուտ նախաքննական գաղտնիքի հրապարակման շրջանակներում, այլ կրում է առավել բարդ և հանրային առավել մեծ վտանգավորություն ունեցող հանցակազմի հատկանիշներ։ Իսկ այսպիսի հանցագործություններն անպատիժ չեն մնում, չունեն վաղեմության ժամկետ, քանի որ ուղղված են պետության և պետականության դեմ»: