ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մոսկվայում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ապրիլի 24-27-ը աշխատանքային այցով Մոսկվա կժամանի:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա Ռուսաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով: Ապրիլի 25-ին կընթանան Զանիերի հետ Լավրովի բանակցությունները: Հանդիպում է նախատեսված է նաեւ ՀԱՊԿ ղեկավարության հետ:
«Խոհրդակցությունների շրջանակում կարեւոր տեղ է հատկացված տարածաշրջանային այլ հակամարտությունների կարգավորման հարցին, որոնց ԵԱՀԿ-ը ներգրավված է՝ Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ժնեւյան բանավեճերին: Կողմերը համոզված են, որ ԵԱՀԿ-ը հակամարտությունների կարգավորմանը նպաստելու համար բավարար գործիքակազմ ունի: Դա պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով կայացած ձեւաչափերի շրջանակում՝ հաշվի առնելով հակամարտության բոլոր կողմերի շահերը եւ անմիջական մասնակցությամբ»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է