Կարող է՞ վաղն էլ բնակիչներին ասեն ՝ հարևաններով փող հավաքեք ձեր համար աղբաման առեք. Ռուսլան Բաղդասարյան
Հերիք չէր «Սանիթեք»-ին չեն կարողանում պարտադրել իր պարտականությունները կատարել, հիմա էլ քաղաքապետարանի ֆինանսական միջոցներն են մսխել ու չեն կարողանում իրենք գնել աղբամաններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:
«Քաղաքում լուրեր են պտտվում , որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա դա ինքնիրավչություն է։ Չեմ կասկածում ՝ բոլոր սրճարանների տերերը մեր քաղաքի համար մեծ սիրով կգնեն այդ աղբամանները, բայց այնքան են անճարացել, որ հերիք չէր «Սանիթեք»-ին չեն կարողանում պարտադրել իր պարտականությունները կատարել , հիմա էլ քաղաքապետարանի ֆինանսական միջոցներն են մսխել ու չեն կարողանում իրենք գնել ,որ այդ պրոբլեմի լուծումը թողնում են երևանցիների վրա։Կարող է՞ վաղն էլ բնակիչներին ասեն ՝ հարևաններով փող հավաքեք ձեր համար աղբաման առեք ։ Իսկ եթե աղբամաններ գնելու դիմաց ինչ-որ բան են խոստացել սրճարանների տերերին, ապա դա ընդամենը կոռուպցիա է»,- գրել է նա:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն